Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աջակցությամբ ՌԴ Գելենջիկ քաղաքի հայկական մշակույթի կենտրոնում կբացվի գրադարան

26.05.2016

 Երևանի և ՌԴ քաղաքների միջև ձևավորված համագործակցության շրջանակում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի աջակցությամբ Կրասնոդարի երկրամասի Գելենջիկ քաղաքի հայկական մշակույթի կենտրոնում կբացվի գրադարան: Այդ նպատակով Գելենջիկ է մեկնել Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչը և մշակույթի կենտրոնի հիմնադիր Գայանե Առաքելյանին հանձնել գրադարանի համար նախատեսված գրքերի առաջին խմբաքանակը: Համագործակցությունն ու փոխայցելությունները շարունակելու, առաջիկա անելիքների ու ծրագրերի, ինչպես նաև գրադարանի բացման աշխատանքներն ավարտին հասցնելու վերաբերյալ ձեռք է բերվել պայմանավորվածություն:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ