Շենգավիթ վարչական շրջանում մեծ շուքով նշվել է Վարդավառը

23.07.2017

Գործող եկեղեցիներ ունեցող մայրաքաղաքի վարչական շրջանների օրինակով Շենգավիթում նույնպես Վարդավառին նվիրված միջոցառումները մեկնարկել են Սուրբ Գևորգ եկեղեցում մատուցված Սուրբ պատարագով: Այնուհետև, ջրցան մեքենաները, շքերթով անցնելով փողոցներով, վարդավառյան միջոցառումների համար ջուր են մատակարարել Շենգավիթի այգիներում, պուրակներում, բակերում և մարդաշատ վայրերում աշխույժ «ջրոցու» մասնակիցներին: Միմյանց ջրելու զվարճանքին մասնակցել են նաև մեծահասակները, խոստովանելով, որ ամեն տարի այս օրը Երևանում կազմակերպվող տոնական ուրախ միջոցառումների շնորհիվ երեխաների հետ ակամայից իրենք էլ են մանկանում: 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին