ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Շերամի փողոցից դեպի Զորավար Անդրանիկի փողոց ուղղությամբ (Բ4 թաղամասի հարակից հատված) մեքենաների երթևեկությունը կդադարեցվի 2 ամսով

23.10.2020

Հարգելի համաքաղաքացիներ,

Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ 2020 թվականի հոկտեմբերի 26-ից Ա. Բաբաջանյան փողոցի Գ. Շերամի փողոցից դեպի Զորավար Անդրանիկի փողոց ուղղությամբ (Բ4 թաղամասի հարակից հատված) մեքենաների երթևեկությունը կդադարեցվի 2 ամիս ժամկետով: Ա. Բաբաջանյան փողոցի Զորավար Անդրանիկի փողոցից դեպի Գ. Շերամի փողոց ուղղությունը կշարունակի գործել: Րաֆֆու փ. – Զորավար Անդրանիկի փ. – Ա. Բաբաջանյան փ. - Իսակովի պողոտա և Րաֆֆու փ. – Սեբաստիայի փ. – Իսակովի պողոտա ուղղությունները կծառայեն որպես այլընտրանքային ուղղություններ: Բ4 և Բ1 թաղամասի հարակից մուտքերը կշարունակեն գործել: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ներողամտություն:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player

x