Շուրջ 227000 դիմում և գրություն է ստացվել 2020թ. ընթացքում

22.01.2021

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների «Մեկ պատուհան» գրասենյակներում 2020 թվականի ընթացքում քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացվել է 226950 դիմում և գրություն, որոնք մուտքագրվել են էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ: Սահմանված ժամկետում դրանց վերաբերյալ տրամադրվել են անհրաժեշտ փաստաթղթեր և (կամ) պատասխան գրություններ:
Ըստ ոլորտների՝ առավել մանրամասն վիճակագրությանը հնարավոր է ծանոթանալ քաղաքապետարանի պաշտոնական կայքի «Տեղեկատվական կենտրոն» բաժնի «Հաշվետվություններ» ենթաբաժնում:

 

Լուսանկարներ