Տարեցների միջազգային օրվա առիթով 100 և ավելի տարեկան երևանցիները՝ քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում

01.10.2018

Տարեցների միջազգային օրվա առիթով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը և քաղաքապետարանի ու վարչական շրջանների աշխատակազմերի ներկայացուցիչներն այցելել են 100 և ավելի տարեկան երևանցիների բնակարաններ: Ավանդույթի համաձայն նրանք շնորհավորել են մայրաքաղաքի տարեց բնակիչներին Տարեցների միջազգային օրվա առիթով, մաղթել քաջառողջություն, երկարակեցություն և հանձնել նվերներ:

Նշենք նաև, որ մայրաքաղաքում բնակվում է 100 և ավելի տարեկան 17 երևանցի: Նրանցից ամենատարեցը Հայոց ցեղասպանությունը վերապրած 110-ամյա Մարի Կիրակոսյանն է, ով բնակվում է մայրաքաղաքի Նուբարաշեն վարչական շրջանում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ