ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Տեղի է ունեցել առողջապահության և կորոնավիրուսի համաճարակի թեմայով կոնֆերանս Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև

07.08.2020

Երևան և Սանկտ Պետերբուրգ քաղաքների միջև համագործակցության ծրագրով օգոստոսի 7-ին տեղի ունեցավ առողջապահության ոլորտին և կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելմանը նվիրված տեսակոնֆերանս:

Տեսակոնֆերանսին մասնակցում էին Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության ներկայացուցիչները: Երևանյան կողմից ներկա էին աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դ. Գևորգյանը և առողջապահության վարչության պետ Կ. Բաբինյանը: Պետերբուրգյան կողմը ներկայացնում էին փոխնահանգապետ Օ. Էրգաշևը, առողջապահության գծով Սանկտ Պետերբուրգի նահանգապետի հատուկ ներկայացուցիչ Ա. Տեր-Մինասովան, առողջապահության կոմիտեի առաջին փոխնախագահ Ա. Սարանան, արտաքին կապերի կոմիտեի փոխնախագահ Ա. Խլուտկովը: Տեսակոնֆերանսին ներկա էր ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լ. Նանուշյանը, ինչպես նաև երկու քաղաքների բուժհաստատությունների ներկայացուցիչներ:
Երևան և Սանկտ Պետերբուրգ քաղաքների միջև առկա համագործակցության ծրագրով երկու քաղաքների բուժհաստատություններն ունեն առանձին համագործակցության ձևաչափ: Տեսակոնֆերանսի ընթացքում կողմերն ամփոփ տեղեկատվություն տրամադրեցին երկու քաղաքներում համաճարակի հետ պայմանավորված առկա դրության և կորոնավիրուսի տարածումը կասեցնելուն միտված միջոցառումների վերաբերյալ:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player