Տերյանական ընթերցումներ` Վահան Տերյանի ծննդյան տարեդարձի առիթով

10.02.2016

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Չինարի» զբոսայգում գտնվող Վահան Տերյանի հուշարձանի հարևանությամբ կազմակերպվել է բացօթյա գրական ցերեկույթ` նվիրված Վահան Տերյանի ծննդյան 131-րդ տարեդարձին: Տերյան բանաստեղծի, նրա քնարերգության ու գրական ժառանգության մասին են խոսել Մալաթիա-Սեբաստիայի կենտրոնական համալիր գրադարանի ասմունքի խմբակի սաները: Հնչել են բանաստեղծություններ: Միջոցառմանը ներկա են գտնվել մտավորականներ, արվեստի ու մշակույթի գործիչներ, Տերյանի պոեզիայի երկրպագուներ, պատահական անցորդներ: Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից ծաղիկներ են խոնարհվել մեծ քնարերգուի հուշարձանին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լուսանկարներ

Տեսնել ավելին