Տոն օրերին «Թեժ գիծը» 2018-ի համեմատ գրեթե երեք անգամ ավելի զանգեր է ստացել

10.01.2019

Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայությունը տոն օրերին աշխատել է շուրջօրյա ժամանակացույցով: Վիճակագրության համաձայն դեկտեմբերի 29-ից հունվարի 7-ը ներառյալ ստացվել է 290 հեռախոսազանգ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 104-ի համեմատ: 1-08 հեռախոսահամարով էլ քաղաքապետարանի և վարչական շրջանների գործառույթների առնչությամբ ստացվել է 93 զանգ:

Վարչական շրջաններում տոնական՝ ոչ աշխատանքային օրերին թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 253 հեռախոսազանգ: Քաղաքացիների բարձրացրած բոլոր հարցերին պատասխանատուներն արագ արձագանքել են և ընթացք տվել:

Լուսանկարներ