Վարդավառը` Կարապի լճում

12.07.2015

Վարդավառի տոնի առթիվ Երևանի քաղաքապետարանի կազմակերպած միջոցառումներից գլխավորն ու ամենամարդաշատը Կարապի լճում էր ու լճի շրջակայքում։ Առավոտից այստեղ բարձր երաժշտություն էր ու յուրօրինակ «ջրային դիսկոտեկ»։
Կազմակերպիչները՝ Երևանի քաղաքապետարանը, ինչպես նաև միջոցառման գլխավոր հովանավոր «ՆՈՅ» բնական աղբյուրի ջուրը, մասնակիցներին դույլեր են բաժանել ու անսպառ ծավալի ջուր տրամադրել։ Կարապի լճի աշխույժ տրամադրությունը նաև ՀՀ ԱԻՆ-ի հրշեջ-փրկարարների շնորհիվ էր, ովքեր հրշեջ մեքենաների խողովակներով «երկրորդ հարկից» առատ ջուր էին ցողում։ Տոնական միջոցառման ընթացքին այստեղ հետևել է նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը։
Ջրային տոնախմբությանը մասնակցում էին նաև մայրաքաղաքի հյուրերը. զբոսաշրջիկներից շատերի համար տոնն անակնկալ էր, ոմանք էլ անգամ հատուկ պատրաստվել էին տոնին ու եկել Կարապի լիճ։


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ