Վարդավառի տոնին նվիրված ջրային միջոցառումներ և խաղեր՝ ամբողջ Երևանում

23.07.2017

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով Վարդավառի տոնի առիթով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում անցկացվել են տարբեր ջրային միջոցառումներ և խաղեր: Հիշեցնենք, որ միջոցառումներն առավոտյան մեկնարկել են ջրցան մեքենաների շքերթով, որոնք նաև ողջ օրվա ընթացքում ջուր են մատակարարել մայրաքաղաքի փողոցներում ու բակերում ժամեր շարունակվող խաղերի մասնակիցներին:

Վարդավառի տոնին նվիրված միջոցառումների ժամանակ Երևանի վարչական շրջաններում մասնակիցներին բաժանվել են դույլեր, ջրային ատրճանակներ, ինչպես նաև հյութեր և գունավոր փուչիկներ: Կազմակերպվել են բազմապիսի ջրային խաղեր, շոու-ծրագրեր ինչպես երեխաների, այնպես էլ նրանց ծնողների համար: Միաժամանակ, լվացվել են մայրաքաղաքի արձանները:
Նշենք նաև, որ համաքաղաքային գլխավոր և ամենամարդաշատ միջոցառումը տեղի է ունեցել Կարապի լճում և հարակից տարածքում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Վարդավառի տոնին նվիրված ջրային միջոցառումներ և խաղեր՝ ամբողջ Երևանում
Տեսնել ավելին