Վարդավառին նվիրված տոնական միջոցառումները կմեկնարկեն հուլիսի 22-ին

21.07.2017

Հարգելի համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր,

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով հուլիսի 22-ին՝ ժ. 18:00-ին, կկազմակերպվի երթ Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի Երևանի մանկական զբոսայգի, որով էլ կտրվի Վարդավառին նվիրված տոնական միջոցառումների մեկնարկը: Մանկական զբոսայգում տեղի կունենա հետաքրքիր համերգային ծրագիր:
Հուլիսի 23-ին՝ ժ. 12:00-ին, Կարապի լճի տարածքում կանցկացվի Վարդավառին նվիրված գլխավոր միջոցառումը, որտեղ բոլորին սպասվում են հետաքրքիր խաղեր, համերգային ծրագիր, ջրային դիսկոտեկ և բազմաթիվ անակնկալներ:
Հետաքրքիր և ուրախ միջոցառումներ կկազմակերպվեն նաև մայրաքաղաքի վարչական շրջաններում:
Սիրով հրավիրում ենք բոլորին՝ մասնակցելու Վարդավառին նվիրված տոնական միջոցառումներին:

 

Երևանի քաղաքապետարան

Լուսանկարներ