«Վավերագրելով պատմությունը». նոր ցուցահանդես՝ նվիրված հեռուստատեսության 65-ամյակին

23.11.2021

Երևանի պատմության թանգարանում բացվել է «Վավերագրելով պատմությունը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Ցուցադրությունը կազմվել է Հանրային հեռուստաընկերության արխիվի բացառիկ կադրերից: Ցուցահանդեսն էլ նվիրված է հայկական հեռուստատեսության 65-ամյա հոբելյանին:

 

«Մարտիրոս Սարյան, Ալեքսանդր Թամանյան, Միքայել Մազմանյան. սա մեր ամենահին լուսանկարներից է, ավելի ճիշտ՝ տեսանյութից կադր: Մարդիկ պետք է իմանան, որ նման մեծությունների մասին հանրայինն ունի արխիվ: Շատ կարևոր է, որ այդ արխիվը բացենք և ներկայացնենք մեր հանրությանը»,- նշում է Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:


Եթերում ու եթերից դուրս արված ամեն մի կադր մի ամբողջ պատմություն է ու ժամանակաշրջան: Նկարների մեծ մասը հանրությունը կտեսնի առաջին անգամ, այդ թվում ինչպես հեռուստատեսության, այնպես էլ գիտության, արվեստի, գրականության ու կինոյի մեծերին: Պահի արժեքով բացառիկ լուսանկարները Երևանի պատմության հեռուստատեսային էջն են:


Ցուցահանդեսը Երևանի պատմության թանգարանում կլինի ևս երեք օր, այցելուների մուտքն էլ ազատ:

Տեսանյութ

«Վավերագրելով պատմությունը». նոր ցուցահանդես՝ նվիրված հեռուստատեսության 65-ամյակին
Տեսնել ավելին