Վերաբացվել է Մ. Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող ուղեանցը

17.10.2022

Հարգելի համաքաղաքացիներ,

նորոգումից հետո վերաբացվել է Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող ուղեանցը: Այն այսուհետ տրանսպորտային միջոցների երթևեկության տեսակետից կլինի անվտանգ:
Հիշեցնենք, որ տրանսպորտային ուղեանցի վերաբացման նախնական ժամկետը հոկտեմբերի 25-ն էր, սակայն դեֆորմացիոն կարերի նորոգման, հատվածական ասֆալտապատումն ու գծանշումն արագացված կարգով կազմակերպելու շնորհիվ ուղեանցը հնարավոր եղավ վերաբացել ժամկետից շուտ:

Լուսանկարներ