Վերապատրաստում՝ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի սոցիալական ոլորտի աշխատակիցների համար

12.05.2022

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ «Երևան 2.0.՝ դեպի ավելի ներառական և ավելի կանաչ վերականգնում» ծրագրի շրջանակներում համագործակցության արդյունքում գենդերային հավասարության հարցերի վերաբերյալ մասնագիտական գիտելիքների տրամադրման, կարողությունների և հմտությունների զարգացման նպատակով սույն թվականի ապրիլի 29-ին, 30-ին, մայիսի 1-ին և մայիսի 6-ին, 7-ին, 8-ին իրականացվել է Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի սոցիալական ոլորտի շուրջ 70 աշխատակիցների վերապատրաստում:

Վերապատրաստման ընթացքում բացման խոսքով հանդես են եկել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Լուսինե Հովհաննիսյանը և ՄԱԶԾ Գենդերային հավասարության ծրագրերի ղեկավար Նատալյա Հարությունյանը: Վերապատրաստումն անց է կացվել ՄԱԶԾ դասընթացավարներ Յուլիանա Մելքումյանի և Արմինե Մխիթարյանի կողմից, ՄԱԶԾ «Գենդերային հավասարությունը հանրային կառավարման համակարգում» ծրագրի պատասխանատու Աննա Ներսեսյանցի հետ համատեղ լրացվել է գենդերային հավասարության կնիքի հարցաշարը:

Լուսանկարներ

Տեսնել ավելին