ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Վերապատրաստում՝ Երևանում էներգետիկ կառավարման համակարգի ներդրման և իրականացման ծրագրի շրջանակում

04.11.2022

Երևան hամայնքում էներգետիկ կառավարման համակարգի ներդրման և իրականացման ծրագրի շրջանակում էներգետիկ պատասխանատուների համար իրականացվել է կարողությունների զարգացման և վերապատրաստման դասընթաց:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայսատանյան գրասենյակի հետ համատեղ կյանքի կոչվող նախագիծն ընդգրկում է համայնքային շուրջ 320 հասարակական օբյեկտ՝ կրթական, առողջապահական ու մշակութային կենտրոններ, վարչական և գերատեսչական շենք-շինություններ: Վերապատրաստման ծրագրին մասնակցություն է ունեցել նաև Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը:
Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը նշել է, որ Էներգետիկ կառավարման համակարգ ներդնելու հիմնական նպատակը էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումների համակարգված իրականացումն է:
«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի ղեկավար Վահրամ Ջալալյանը, կարևորելով էներգետիկ պատասխանատուների գործառութային հմտությունների զարգացումը, իր հերթին նշել է, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակն էներգետիկ կառավարման համակարգը ներդնելու համար Երևանի քաղաքապետարանին շարունակելու է ցուցաբերել բազմակողմանի աջակցություն:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player

x