Վիլյամ Սարոյանի դիմաքանդակը՝ գրողի անվան դպրոցին

30.09.2014

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի առթիվ Վիլյամ Սարոյանի անվան համար 138 դպրոցում կազմակերպված միջոցառմանը։

Միջոցառման ավարտին ծնունդով Սիրիայից, կանադահայ, ներկայում երևանաբնակ քանդակագործ Մկրտիչ Թարակդջյանը դպրոցին է նվիրել Վիլյամ Սարոյանի՝ իր հեղինակած դիմաքանդակը։
Արամ Սուքիասյանը Երևանի քաղաքապետի անունից շնորհակալություն է հայտնել քանդակագործին, ինչպես նաև միջոցառման կազմակերպիչներին՝ Հանրապետության համար այսչափ կարևոր օրերը նման հաճելի նախաձեռնությամբ նշանավորելու համար։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լուսանկարներ