Զբոսանք «Երևան Սիթի Տուր» պաշտոնական զբոսաշրջային երթուղով` Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ

01.10.2016

Տարեցների միջազգային օրվա առթիվ Երևանի քաղաքապետարանը 12 վարչական շրջանների սոցիալական ծառայությունների միջոցով տարեց համաքաղաքացիների համար կազմակերպել է տոնական զբոսանք մայրաքաղաքի դիտարժան վայրերով` «Երևան Սիթի Տուր» ծրագրի շրջանակում:
Ավագ սերնդի ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն են հայտնել օրը նաև այս կերպ նշանավորելու համար և հատկանշել, որ նախաձեռնությունն իրենց համար հաճելի անակնկալ էր:
Մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերն օրվա առթիվ տարեցների ցերեկային խնամքի կենտրոններում, թիվ մեկ տուն-ինտերնատում և տարեցների «Վետերան-օթևան» ՊՈԱԿ-ում, բարեգործական ճաշարաններում կազմակերպել են հանդիսություններ, ճաշկերույթներ: Խնամակալական հաստատություններին և նրանց շահառուներին էլ տրամադրվել են նվերներ:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին