Օղակաձև զբոսայգին վերանվանվել է Երիտասադրության զբոսայգի։ Այն, սկսելով «Այրարատ» կինոթատրոնի դիմացից, որտեղ գտնվում է Երևանի Սբ. Գր. Լուսավորիչ Մայր եկեղեցին, եզերվելով Խանջյան և Ե. Քոչարի փողոցներով, ձգվում է մինչև Մոսկովյան և Իսահակյան փողոցներ։ Այստեղ են տեղադրված բազմաթիվ նշանավոր մարդկանց արձաններ։
Ամենամեծն էր։ Ձևավորումն ու բարեկարգումը տևել է 19-րդ դարի 60-ականներից մինչև Առաջին համաշխարհային պատերազմին նախորդած տարիները։ 1895թ. հուլիսի 1-ին 12 տարի ժամկետով կապալով տրվել է Լևոն Բագլնչյանին, ով պարտավորվել է 3 տարում ավարտել այգու վերակառուցումը, սակայն թերացել է։ Այգին ձևավորվել և գեղեցկացել է միայն Իս. Մելիք-Աղամալյանի քաղաքագլուխ դառնալուց հետո։ Այգու բարեկարգման աշխատանքները շարունակվել են նաև Իվ. Մելիք-Աղամալյանի քաղաքագլուխ եղած տարիներին։ Վերակառուցման պատճառով 10 տարի փակ է եղել. Բացվել է 1910թ. հոկտեմբերի 3-ին։
1933թ. մարտին հին շուկայի տեղում է հիմնվել։ Անվանակոչվել է Կիրովի անունով։ Փոքրիկ երևանցիների սիրելի վայրն էր։ Այստեղ միջոցառումներ էին անցկացվում, նվագում էր փողային նվագախումբը, թևածում էր ուրախ երգուպարը, պտտվում էին գեղեցիկ կարուսելները։
Պուրակը փոքր-ինչ ձևափոխված է, սկիզբ է առնում Ստ. Շահումյանի արձանի ետնամասից և ձգվում է դեպի Հանրապետության հրապարակ` եզերվելով Վ. Սարգսյան փողոցով: Կենտրոնական հատվածում Էրեբունի-Երևանի հիմնադրման 2780-ամյակի կապակցությամբ կառուցված շատրվաններն են:
Վարդանյանների ընտանիքի ֆինանսավորմամբ մայրաքաղաքում վերակառուցվել և շահագործման է հանձնվել Երևանի 2800-ամյակի այգին:
Այգում տնկվել է 70 բացառիկ ծառատեսակի 250 ծառ: Կանաչ տարածքը գրեթե կրկնապատկվել է: Հատվել են միայն ծեր և հիվանդ ծառերը, իսկ առողջ մի քանի ծառերն այգու կենտրոնական հատվածից, որտեղ այժմ շատրվաններն են, տեղափոխվել են և վերատնկվել այգու եզրային հատվածներում: Այգին ամբողջ տարին ապահովված է շուրջօրյա ոռոգմամբ: Տեղադրված է Հայաստանում աննախադեպ կաթիլային և ցնցուղային ինքնաշխատ ոռոգման ինքնավար համակարգ: Տեղադրվել են 2800 շիթ ունեցող շատրվաններ, 7 տեսակի գրանիտե քարերով կառուցվել է հին հայկական գորգերի զարդանախշերով 5420 քմ սալահատակ: Այգու կենտրոնական հատվածում տեղադրվել է վարդագույն կվարցիտից պատրաստված Երևանի քարտեզը՝ շրջապատված շատրվաններով: Կառուցվել է Երևանի քարտեզի տեսքով փորագիր հրապարակ՝ վերասլաց 45 ջրաշիթերով: Շատրվանային համալիրի 4 անկյուններում և կենտրոնում տեղադրվել է բրոնզաձույլ 5 ջրային արձան: Այգու տարածքում տեղադրվել են ուրարտական թեմատիկայով ցլի և առյուծի բրոնզաձույլ արձաններ, 76 նստարան, ինքնատիպ ձևավորմամբ 62 աղբաման և 126 լուսասյուն:
Դեռևս 18-րդ դարում այստեղ այգի է եղել, որը գտնվել է Երևանի արվարձաններից մեկում՝ Կոզեռնում, և կոչվել է Կոզեռնի այգի։ Այգին նոր տեսք ու շուք ստացավ խորհրդային տարիներին։ 1949թ. այն կոչվեց Պուշկինի անունով։ Այգում մի քանի կարուսելներ կային, ծառուղիներում՝ նստարաններ։ 1970թ. այգին վերանվանվեց Բարեկամության, 1995թ.՝ Սիրահարների այգի։ Վերջին տարիներին անխնամ ու բարձիթողի վիճակում էր։ Այգին բարեկարգվեց ու վերակառուցվեց բարերար Ալբերտ Պողոսյանի նախաձեռնությամբ։
Այս պուրակը գտնվում է Ալ. Թամանյանի նախագծով նախատեսված «Կասկադի» ցածրադիր վայրում։ Ալ. Թամանյանի անվան պուրակում` Մոսկովյան փողոցի վրա, դեպի քաղաքի կենտրոնական հատված տեղադրված է Ալ. Թամանյանի արձանը (քանդ.` Արտաշես Հովսեփյան, ճարտ.` Ս. Պետրոսյան, 1931թ.)։ Արձանից դեպի «Կասկադ» համալիր ձգվող փոքրիկ պուրակն անվանվել է մեծն ճարտարապետ, ակադեմիկոս Ալ. Թամանյանի անունով։
Վերակառուցումից հետո 2019թ. հունիսին մայրաքաղաքում շահագործման հանձնված՝ Երևանի գլխավոր պողոտայի վերջնամասում (Սարյան-Մաշտոցի պողոտա) գտնվող այգին Երևան քաղաքի ավագանու որոշմամբ կրում է հայ նշանավոր հասարակական գործիչ, գրող և հրապարակախոս, Հայկական հարցի մասին մի շարք գրքերի հեղինակ, Ճապոնիայում Հայաստանի Առաջին Հանրապետության պատվավոր հյուպատոս, բարեգործ Դիանա Աբգարի անունը: Շուրջ 20 000 քմ տարածք զբաղեցնող այգին կանաչապատվել է, տնկվել են մոտ տասը հազար տնկիներ՝ ծառեր, թփեր, ինչպես նաև՝ ծաղիկներ: Հանգստի գոտին առանձնանում է նաև լուսային ցայտող շատրվանների յուրօրինակ լուծումներով: 600 ջրային շիթերից բաղկացած շատրվանները հնարավորություն են տալիս ստեղծելու պատկերներ և անցկացնելու ջրալուսային երեկոներ՝ երաժշտության ուղեկցությամբ: Այգու բարեկարգման աշխատանքները սկսվել են 2015 թվականին: Նախագծի կյանքի կոչման համար «Տաշիր» ընկերությունների խումբը շուրջ 15 մլն դոլարին համարժեք ներդրում է կատարել:
Գտնվում է Ա. Իսահակյան և Կորյունի փողոցների միջև։ Պուրակը, Կորյունի փողոցից ձգվելով Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի երկայնքով, տարածվում է մինչև երևանցիներին հայտնի «Առագաստ» սրճարան ու հանգստի գոտի։
2014թ. մայիսի 13-ին Երևանի Արամի, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու փողոցների և Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածում, Հայաստանի և Ֆրանսիայի հանրապետությունների նախագահներ Սերժ Սարգսյանի և Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ, հանդիսավորությամբ բացվեց բանաստեղծ, ֆրանսիական Դիմադրության շարժման մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի անվամբ անվանակոչված պուրակը:
Գլխավոր պողոտայի` Նալբանդյան-Հանրապետության փողոցների հատված
2014թ. հոկտեմբերի 11-ին շահագործման հանձնվեց Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջև ընկած հատվածը:
Բարեկարգվել է շուրջ 13200քմ ընդհանուր մակերեսով հանգստի գոտի, երեսպատվել է բետոնե, բազալտե և տրավերտինե նոր սալիկներով: Զուգահեռաբար տեղադրվել են եզրաքարեր, կառուցվել աստիճաններ։ Հանգստի գոտու մուտքը տեղաշարժման խնդիրներ ունեցող բնակիչների համար հարմարացնելու նպատակով կառուցվել են նաև թեքահարթակներ: Հանգստի գոտին ամբողջությամբ ապահովվել է արտաքին լուսավորության նոր համակարգով, շատրվանային երեք համալիրներով:
Այս զբոսայգու տարածքը մինչև 1930-ականների կեսերը եղել է հին գերեզմանատուն։ Տեղացիներն այն կոչել են «Մլեր»։ Մինչև օրս էլ պահպանվել է հնագույն գերեզմանատան կրաշաղախ պարսպից մի հատված։ 1930-ականներին Երևանի քաղխորհրդի գործկոմի որոշմամբ փակվում է գերեզմանատունը։ Ամայի տարածքում հիմնադրվում է զբոսայգի։ Նորաստեղծ այգու մի անկյունը Աղասի Խանջյանի նախաձեռնությամբ վերածվել է գրականության և արվեստի գործիչների գերեզմանատան։ Երկար տարիներ պանթեոնի տարածքն անուշադրության էր մատնված։ Միայն 1969թ., Ստեփան և Ռուզան Քյուրքչյանների հովանավորությամբ, կառուցվել են տուֆակերտ, քանդակազարդ հյուսիսային պատն ու միջնապատը։ Դրանից հետո եղել են միայն մասնակի նորոգումներ։ Պանթեոնը հիմնանորոգվել է 2005թ.։