Պահոց

Հայտարարություն

27.02.2023

Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման աճուրդը և մրցույթը կազմակերպող ու անցկացնող հանձնաժողովի կողմից օտարման աճուրդի ներկայացվող գույքի մասին

 

Աճուրդի ներկայացվող գույքի ցանկը

 

Աճուրդին մասնակցել ցանկացող անձինք աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին կարող են ծանոթանալ Երևանի քաղաքապետարանում, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am ինտերնետային կայքում: Աճուրդի պայմանների մանրամասներին, պայմանագրի տիպային օրինակին ծանոթանալու ու հայտ ներկայացնելու համար դիմել Երևանի քաղաքապետարան (Արգիշտիի 1, կենտրոնական մուտք 1-ին հարկ, հեռ. +374 11514206 (354) ։ Աճուրդին մասնակցել ցանկացողները հայտին կից ներկայացնում են տեղական վճարի` 10,000 (տասը հազար) դրամ (հ/հ900015211403) և մեկնարկային գնի 50%-ի չափով նախավճարի վճարման անդորրագրերը (հ/հ900015211494)։ Աճուրդը կայանալու է 2023 թվականի մարտի  16-ին՝ ժամը 16:00- ին, ք. Երևան, Արգիշտիի 1 հասցեում։
Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ մինչև 2023 թվականի մարտի 16-ը, ժամը 13:00-ն: