ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

«Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ

Տեսնել քարտեզի վրա

1982թ. թիվ 19 համաբուժարանն առանձնացել է թիվ 15 համաբուժարանից և դարձել ինքնուրույն հաստատություն (Զ. Անդրանիկի 2ա): Երևանի քաղաքապետի 01.11.2001թ. N 1361 որոշման համաձայն` Երևանի քաղաքապետարանի «թիվ 8 մանկական պոլիկլինիկա» և «Թիվ 19 պոլիկլինիկա» ԱՊՓԲ ընկերությունները միաձուլվեցին և վերակազմակերպվեցին «Թիվ 19 պոլիկլինիկա» ԱՓԲ ընկերության:
21.05.2010թ.-ից Երևանի քաղաքապետարանի «Թիվ 19 պոլիկլինիկա» ԱՓԲ ընկերությունը վերանվանվել է Երևանի «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲ ընկերություն:
Համաբուժարանում բնակչությանն սպասարկում են հետևյան բաժինները` թերապիայի, մանկաբուժական, կանանց կոնսուլտացիայի, դիսպանսերային բուժօգնության, նեղ մասնագիտական կաբինետները:
Բնակչությանը մատուցվող ծառայություններն են` առողջության առաջնային պահպանում (բժշկական օգնություն և սպասարկում), լաբորատոր գործիքային ախտորոշում:

 


Տնօրեն՝ Ս. Սարգսյան
Հասցե՝ Երևան, Զ. Անդրանիկի 5/9 
Հեռ.՝ (010) 74- 81-45