«Նոր Արեշ» պոլիկլինիկա» ՓԲԸ
Երևանի քաղաքապետարանի «Նոր Արեշ» պոլիկլինիկա» ՓԲԸ-ում մեծահասակներին և երեխաներին տրամադրվում է պետության կողմից երաշխավորված անվճար ամբուլատոր-համաբուժարանային օգնություն, իրականացվում է դիսպանսեր հսկողություն։
Արտահիվանդանոցային օգնությամբ բնակչությանը տրամադրվող անվճար բուժօգնությունն ընդգրկում է.
1. Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի` տեղամասային թերապևտի, մանկաբույժի, ընտանեկան բժշկի ծառայություններ։
2. Հիմնական բարձր որակավորում ունեցող մանկական և մեծահասակների նեղ մասնագիտական և դիսպանսերային ծառայություններ` նյարդաբանական, վիրաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանական, ներզատաբանական, գաստրոէնտերոլոգիական, վարակաբանական, ուռոլոգիական, սրտաբանական, թոքաբանական, մաշկավեներաբանական, ատամնաբուժական, ակնաբուժական, ուռուցքաբանական, մանկաբարձական-գինեկոլոգիական, հակատուբերկուլյոզային, լոգոպեդական։
Գործում են նաև ժամանակակից բուժսարքավորումներով հագեցած լաբորատոր (կենսաքիմիական, իզոսեռոլոգիական, ընդհանուր կլինիկական, իմունաֆերմենտային) և գործիքային (ճառագայթային դիագնոստիկայի, ֆունկցիոնալ ախտորոշման և սոնոգրաֆիական) ախտորոշիչ ծառայություններ։
Տնօրեն՝ Մ. Պետրոսյան
Հասցե` Ազատամարտիկների 82/2
Հեռ.` (010) 45-20-21, 45-24-75