ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Գաղտնիություն

Գաղտնիության քաղաքականությունը սահմանում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի կողմից (այսուհետ՝ Կայք) օգտվողների տրամադրած տեղեկատվության օգտագործման և պաշտպանության կարգը:
Գաղտնիության քաղաքականության հնարավոր փոփոխություններին կարող եք ծանոթանալ հետևելով տվյալ էջի թարմացումներին:
Գաղտնիության սույն քաղաքականությունն ուժի մեջ է մտնում 02.03.2015թ.-ից:

 

Ինչ անձնական տվյալներ են հավաքվում

Կայքը հավաքում է հետևյալ տեղեկատվությունը՝

  • Անուն, ազգանուն
  • Կոնտակտային տվյալներ՝ ներառյալ էլ. փոստի հասցեներ և հեռախոսահամարներ
  • Այլ անհրաժեշտ տվյալներ:

 

Երբ են անձնական տվյալները հավաքվում

Կայքը հավաքում է տվյալը, երբ օգտվողը լրացնում է առցանց դիմումի ձև կամ մուտքագրում անձնական տվյալներ առցանց նամակ ուղարկելու համար:

Կայքում առցանց դիմումի լրացման համար օգտագործվում է Էլեկտրոնային ստորագրություն՝ ստորագրող անձին նույնականացնելու և էլեկտրոնային փաստաթուղթը կեղծիքներից ու աղավաղումներից պաշտպանելու նպատակով:

 

Ինչպես են հավաքված տվյալները օգտագործվում

Կայքին անհրաժեշտ տվյալներն օգտվողների խնդիրները հասկանալու և նրանց համապատասխան ծառայություն մատուցելու համար են:

 

Ինչպես են հավաքված տվյալները պահպանվում

Օգտվողների անձնական տվյալները փոխանցվում են ծածկագրված կապով և մատչելի են միայն սահմանափակ թվով մարդկանց, ովքեր ունեն համապատասխան համակարգ մուտք գործելու հատուկ իրավունք և պարտավոր են պահպանել տեղեկատվության գաղտնիությունը:
Օգտվողի կողմից տվյալ մուտքագրելիս, տրամադրելիս կամ հաստատելիս Կայքը իրականացնում է մի շարք միջոցառումներ՝ ուղղված անձնական տվյալների անվտանգության պահպանմանը:
Հավաքված անձնական տվյալերը պահպանվում են հատուկ պաշտպանված սերվերներում, որոնք համացանցային բաց հասանելիություն չունեն:

 

"Cookie"-ների օգտագործում

Կայքը չի օգտագործում "Cookie", "Web beacon"-՝ օգտվողների քայլերին հետևելու նպատակով:

 

Երրորդ անձի գործոն

Կայքը չի տրամադրում կամ վաճառում երրորդ կողմի օգտվողների անձնական տվյալները:

 

Հղում այլ կայքերի

Կայքը կարող է պարունակել այլ կայքերի կամ ծառայությունների հղումներ, որոնք ունեն իրենց գաղտնիության քաղաքականությունը: Հետևաբար, Կայքը պատասխանատվություն չի կրում այդ կայքերի գործունեության կամ բովանդակության համար:

 

Google

Կայքն օգտվում է Google Analytics համակարգից՝ այցելուների շարժը վերլուծելու և օգտվողների լսարանի մասին ամբողջական պատկեր ստանալու նպատակով: Google Analytics համակարգը կիրառում է "first-party cookies" (մանրամասներ):

 

Կապ

Տվյալների հավաքման և օգտագործման քաղաքականության հետ կապված հարցերը կարող եք ուղղել privacypolicy@yerevan.am էլեկտրոնային հասցեյին: