Պահոց

Իրազեկումն ընդունվել է ի գիտություն

17.08.2022

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 17.08.2022 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՌԴ քաղաքացի Յուրի Ալեքսեևի կողմից ս.թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 18.00-20.00-ն Ազատության հրապարակում հավաքի, Ազատության հրապարակ-Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Վազգեն Սարգսյան փողոց-Բեյրութի փողոց-Ռուսաստանի հրապարակ երթուղով երթի, Ռուսաստանի հրապարակում (Ալ. Մյասնիկյանի արձանի հարակից ոչ երթևեկելի հատված) հավաքի և Ռուսաստանի հրապարակ (Ալ. Մյասնիկյանի արձանի հարակից ոչ երթևեկելի հատված)-Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց-ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հարակից տարածք (Մանկական զբոսայգու հարակից ոչ երթևեկելի հատված) երթուղով երթի անցկացումը: