Պահոց

Հավաքի անցկացումն ի գիտություն ընդունելու և երթի նկատմամբ սահմանափակում սահմանելու մասին

01.04.2015

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 30.03.2015թ. որոշմամբ, հիմք ընդունելով 25.03.2015թ. և 30.03.2015թ. լսումների արձանագրությունները և ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև 20-րդ հոդվածի 1-ին մասով, ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Վարուժան Ավետիսյանի կողմից ս.թ. ապրիլի 24-ին ժ. 15.00-22.00 «Էրեբունի» թանգարանին հարող հրապարակում հավաքի անցկացումը և սահմանվել է սահմանափակում ս.թ. ապրիլի 24-ին հավաքի ընթացքում՝ ժ.20.30-22.00 Ազատության հրապարակ-Սայաթ-Նովա պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վայրի նկատմամբ՝ առաջարկելով երթն անցկացնել «Էրեբունի» թանգարանին հարող հրապարակից Էրեբունի փողոց-Արցախի պողոտա-Ռոստովյան փողոց-Ազատամարտիկների փողոց -«Էրեբունի» թանգարանին հարող հրապարակ երթուղով։

 

Երևանի քաղաքապետարան