Պահոց

Հավաքների և երթերի անցկացումն ընդունվել է ի գիտություն

17.09.2021

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 17.09.2021 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Կարեն Արայանի կողմից ս.թ. սեպտեմբերի 20-ին, 24-ին, 28-ին՝ ժ.18.30-23.00-ն, Ազատության հրապարակից՝ Մաշտոցի պողոտա - Արամի փողոց - Նալբանդյան փողոց - Սայաթ-Նովայի պողոտա - Ազատության հրապարակ երթուղով երթերի և Ազատության հրապարակում հավաքների, ս.թ. սեպտեմբերի 21-ին, 25-ին, 29-ին՝ ժ.18.30-23.00-ն, Ազատության հրապարակից՝ Մաշտոցի պողոտա - Կորյունի փողոց - Նալբանդյան փողոց - Պուշկինի փողոց - Մաշտոցի պողոտա - Ազատության հրապարակ երթուղով երթերի և Ազատության հրապարակում հավաքների, ս.թ. սեպտեմբերի 22-ին, 26-ին, 30-ին՝ ժ.18.30-23.00-ն, Ազատության հրապարակից՝ Մաշտոցի պողոտա - Մոսկովյան փողոց - Սայաթ-Նովայի պողոտա - Աբովյան փողոց - Արամի փողոց - Մաշտոցի պողոտա - Պուշկինի փողոց - Հյուսիսային պողոտա - Ազատության հրապարակ երթուղով երթերի և Ազատության հրապարակում հավաքների, ս.թ. սեպտեմբերի 23-ին, 27-ին՝ ժ.18.30-23.00-ն, Ազատության հրապարակից՝ Հյուսիսային պողոտա - Աբովյան փողոց - Արամի փողոց - Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց - Սարյան փողոց - Մոսկովյան փողոց - Աբովյան փողոց - Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով երթերի և Ազատության հրապարակում հավաքների, ս.թ. հոկտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին ժ.18.30-23.00 Ազատության հրապարակ-Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակի Յոթաղբյուր-ցայտաղբյուրի հարակից տարածք երթուղով երթերի և Հանրապետության հրապարակի Յոթաղբյուր-ցայտաղբյուրի հարակից տարածքում հավաքների, ս.թ. հոկտեմբերի 6-ին ժ.18.30-23.00 Արամ Խաչատրյանի արձանի հարակից տարածքից՝ Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց-Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակի Յոթաղբյուր-ցայտաղբյուրի հարակից տարածքում հավաքի անցկացումը:

 

Երևանի քաղաքապետարան