Պահոց

Հավաքների և երթերի անցկացումն ընդունվել է ի գիտություն

03.09.2021

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 03.09.2021 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Կարեն Արայանի կողմից ս.թ. սեպտեմբերի 8-ին, 9-ին ժ.17.30-21.00 Մատենադարանին հարող տարածքից՝ Կորյունի փողոց-Աբովյան փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով երթի և Ազատության հրապարակում հավաքի, ս.թ. սեպտեմբերի 10-ին ժ.17.30-21.00 Մատենադարանին հարող տարածքից՝ Իսահակյան փողոց-Բաղրամյան պողոտա-Ֆրանսիայի հրապարակ-Ազատության հրապարակ երթուղով երթի և Ազատության հրապարակում հավաքի, ս.թ. սեպտեմբերի 11-ին ժ.17.30-21.00 Մատենադարանին հարող տարածքից՝ Իսահակյան փողոց-Տերյան փողոց-Սայաթ-Նովայի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով երթի, ս.թ. սեպտեմբերի 12-ին, 13-ին և 14-ին ժ.17.30-21.00 Մատենադարանին հարող տարածքից՝ Մաշտոցի պողոտա-Արամի փողոց-Աբովյան փողոց-Հյուսիսային պողոտա-Ազատության հրապարակ երթուղով երթի և Ազատության հրապարակում հավաքի, ս.թ. սեպտեմբերի 15-30-ը ժ.17.30-21.00 Ազատության հրապարակում հավաքների անցկացումը:

 


Երևանի քաղաքապետարան