Պահոց

ՀՀ քաղաքացի Արմեն Լուսինյանի՝ ս.թ. դեկտեմբերի 16-ին հավաք և երթ անցկացնելու մասին իրազեկման վերաբերյալ

19.11.2021

1. Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 19.11.2021 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Արմեն Լուսինյանի կողմից ս.թ. դեկտեմբերի 16-ին՝ ժամը 00.00-24.00-ն, Ազատության հրապարակում հավաքի և հավաքի ընթացքում՝ ժ.18.00-21.00 Ազատության հրապարակ - Մաշտոցի պողոտա - Կորյունի փողոց – Նալբանդյան փողոց - Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա - Ազատության հրապարակ երթուղով երթի անցկացումը:

2. ՀՀ քաղաքացի Արմեն Լուսինյանի կողմից ս.թ. դեկտեմբերի 16-ին Ազատության հրապարակում նախատեսվող հավաքի ընթացքում վրանների տեղադրումը մերժվել է:

 


Երևանի քաղաքապետարան