ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՀՀ քաղաքացի Արմեն Լուսինյանի՝ ս.թ. դեկտեմբերի 20-ին և 21-ին հավաքներ և երթեր անցկացնելու մասին իրազեկման վերաբերյալ

26.11.2021

1. Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 26.11.2021 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Արմեն Լուսինյանի կողմից ս.թ. դեկտեմբերի 20-ին և 21-ին՝ ժամը 00.00-24.00-ն Ազատության հրապարակում հավաքների և հավաքների ընթացքում՝ ժ.18.00-21.00 Ազատության հրապարակ - Մաշտոցի պողոտա - Կորյունի փողոց – Նալբանդյան փողոց - Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա - Ազատության հրապարակ երթուղով երթերի անցկացումը:

2. ՀՀ քաղաքացի Արմեն Լուսինյանի կողմից ս.թ. դեկտեմբերի 20-ին և 21-ին Ազատության հրապարակում նախատեսվող հավաքների ընթացքում վրանների տեղադրումը մերժվել է:


Երևանի քաղաքապետարան