Պահոց

ՀՀ քաղաքացի Արմեն Լուսինյանի՝ ս.թ. դեկտեմբերի 30-ին հավաք և երթ անցկացնելու մասին իրազեկման վերաբերյալ

02.12.2021

1. Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 02.12.2021 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Արմեն Լուսինյանի կողմից ս.թ. դեկտեմբերի 30-ին՝ ժամը 00.00-24.00-ն Ազատության հրապարակում հավաքի և հավաքի ընթացքում՝ ժ.18.00-21.00 Ազատության հրապարակ - Մաշտոցի պողոտա - Կորյունի փողոց – Նալբանդյան փողոց - Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա - Ազատության հրապարակ երթուղով երթի անցկացումը:

2. ՀՀ քաղաքացի Արմեն Լուսինյանի կողմից ս.թ. դեկտեմբերի 30-ին Ազատության հրապարակում նախատեսվող հավաքի ընթացքում վրանների տեղադրումը մերժվել է:


Երևանի քաղաքապետարան