ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՀՀ քաղաքացի Արմեն Լուսինյանի՝ ս.թ. հոկտեմբերի 16-ին հավաք և երթ անցկացնելու մասին իրազեկման վերաբերյալ

22.09.2021

1. Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 22.09.2021 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Արմեն Լուսինյանի կողմից ս.թ. հոկտեմբերի 16-ին՝ ժամը 00.00-24.00-ն Ազատության հրապարակում հավաքի և հավաքի ընթացքում՝ ժ.18.00-21.00 Ազատության հրապարակ - Մաշտոցի պողոտա - Կորյունի փողոց – Նալբանդյան փողոց - Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա - Ազատության հրապարակ երթուղով երթի անցկացումը:

2. ՀՀ քաղաքացի Արմեն Լուսինյանի կողմից ս.թ. հոկտեմբերի 16-ին Ազատության հրապարակում նախատեսվող հավաքի ընթացքում վրանների տեղադրումը մերժվել է:
Երևանի քաղաքապետարան