Պահոց

ՀՀ քաղաքացի Արմեն Լուսինյանի՝ ս.թ. հոկտեմբերի 27-ին, 28-ին, 29-ին և 30-ին հավաքներ և երթեր անցկացնելու մասին իրազեկման վերաբերյալ

07.10.2019

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 07.10.2019 թվականի որոշմամբ.
1. Ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Արմեն Լուսինյանի կողմից ս.թ. հոկտեմբերի 27-ին, 28-ին, 29-ին և 30-ին ժամը՝ 17.00-23.00-ն, Ազատության հրապարակում հավաքների և հավաքների ընթացքում՝ ժ.20.00-23.00 Ազատության հրապարակ - Մաշտոցի պողոտա - Կորյունի փողոց – Նալբանդյան փողոց - Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա - Ազատության հրապարակ երթուղով երթերի անցկացումը:
2. ՀՀ քաղաքացի Արմեն Լուսինյանի կողմից ս.թ. հոկտեմբերի 27-ին, 28-ին, 29-ին և 30-ին Երևան քաղաքի Ազատության հրապարակում նախատեսվող հավաքների ընթացքում վրանների տեղադրումը մերժվել է:

 


Երևանի քաղաքապետարան