Պահոց

ՀՀ քաղաքացի Արմեն Լուսինյանի՝ ս.թ. հուլիսի 9-24-ը հավաքներ և երթեր անցկացնելու մասին իրազեկման վերաբերյալ

29.06.2021

1.Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 29.06.2021 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Արմեն Լուսինյանի կողմից ս.թ. հուլիսի 9-24-ը՝ ժամը 00.00-24.00-ն, Ազատության հրապարակում հավաքների և հավաքների ընթացքում՝ ժ.18.00-21.00 Ազատության հրապարակ - Մաշտոցի պողոտա - Կորյունի փողոց – Նալբանդյան փողոց - Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա - Ազատության հրապարակ երթուղով երթերի անցկացումը:

2. ՀՀ քաղաքացի Արմեն Լուսինյանի կողմից ս.թ. հուլիսի 9-24-ը Երևան քաղաքի Ազատության հրապարակում նախատեսվող հավաքների ընթացքում վրանների տեղադրումը մերժվել է:

 

Երևանի քաղաքապետարան