Պահոց

ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի՝ 2022թ. հունվարի 28-ին հավաք և երթ անցկացնելու մասին իրազեկման վերաբերյալ

03.01.2022

1. Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 03.01.2022 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից 2022թ. հունվարի 28-ին՝ ժամը 00.00-24.00-ն Ազատության հրապարակում հավաքի և հավաքի ընթացքում՝ ժ.18.00-21.00 Ազատության հրապարակ - Մաշտոցի պողոտա - Կորյունի փողոց – Նալբանդյան փողոց - Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա - Ազատության հրապարակ երթուղով երթի անցկացումը:

2. ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից 2022թ. հունվարի 28-ին Ազատության հրապարակում նախատեսվող հավաքի ընթացքում վրանների տեղադրումը մերժվել է:

 


Երևանի քաղաքապետարան