ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի՝ 2022թ. հունվարի 29-ին հավաք և երթ անցկացնելու մասին իրազեկման վերաբերյալ

04.01.2022

1. Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 04.01.2022 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից 2022թ. հունվարի 29-ին՝ ժամը 00.00-24.00-ն Ազատության հրապարակում հավաքի և հավաքի ընթացքում՝ ժ.18.00-21.00 Ազատության հրապարակ - Մաշտոցի պողոտա - Կորյունի փողոց – Նալբանդյան փողոց - Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա - Ազատության հրապարակ երթուղով երթի անցկացումը:

2. ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից 2022թ. հունվարի 29-ին Ազատության հրապարակում նախատեսվող հավաքի ընթացքում վրանների տեղադրումը մերժվել է:


Երևանի քաղաքապետարան