ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի՝ ս.թ. նոյեմբերի 28-ին, 29-ին և 30-ին հավաքներ և երթեր անցկացնելու մասին իրազեկման վերաբերյալ

04.11.2022

1. Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 04.11.2022 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից ս.թ. նոյեմբերի 28-ին, 29-ին և 30-ին՝ ժամը 00.00-24.00-ն Մատենադարանին հարող տարածքում հավաքների և հավաքների ընթացքում՝ ժ.18.00-21.00 Մատենադարանին հարող տարածք–Մաշտոցի պողոտա- Սայաթ Նովայի պողոտա - Աբովյան փողոց - Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա – Մատենադարանին հարող տարածք երթուղով երթերի անցկացումը:

2. ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից ս.թ. նոյեմբերի 28-ին, 29-ին և 30-ին Մատենադարանին հարող տարածքում նախատեսվող հավաքների ընթացքում վրանների տեղադրումը մերժվել է:

 


Երևանի քաղաքապետարան