Պահոց

ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի՝ ս.թ. նոյեմբերի 28-ին, 29-ին և 30-ին հավաքներ և երթեր անցկացնելու մասին իրազեկման վերաբերյալ

04.11.2022

1. Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 04.11.2022 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից ս.թ. նոյեմբերի 28-ին, 29-ին և 30-ին՝ ժամը 00.00-24.00-ն Ազատության հրապարակում հավաքների և հավաքների ընթացքում՝ ժ.18.00-21.00 Ազատության հրապարակ – Սայաթ Նովայի պողոտա - Աբովյան փողոց - Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա - Ազատության հրապարակ երթուղով երթերի անցկացումը:

2. ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից ս.թ. նոյեմբերի 28-ին, 29-ին և 30-ին Ազատության հրապարակում նախատեսվող հավաքների ընթացքում վրանների տեղադրումը մերժվել է:



Երևանի քաղաքապետարան