ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի՝ ս.թ. օգոստոսի 29-ին, 30-ին և 31-ին հավաքներ և երթեր անցկացնելու մասին իրազեկման վերաբերյալ

03.08.2022

1. Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 03.08.2022 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից ս.թ. օգոստոսի 29-ին, 30-ին և 31-ին՝ ժամը 00.00-24.00-ն Մատենադարանին հարող տարածքում հավաքների և հավաքների ընթացքում՝ ժ.18.00-21.00 Մատենադարանին հարող տարածք–Մաշտոցի պողոտա- Սայաթ Նովայի պողոտա - Աբովյան փողոց - Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա – Մատենադարանին հարող տարածք երթուղով երթերի անցկացումը:
2. ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից ս.թ. օգոստոսի 29-ին, 30-ին և 31-ին Մատենադարանին հարող տարածքում նախատեսվող հավաքների ընթացքում վրանների տեղադրումը մերժվել է:


Երևանի քաղաքապետարան