Պահոց

ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի՝ ս.թ. սեպտեմբերի 30-ին հավաք և երթ անցկացնելու մասին իրազեկման վերաբերյալ

07.09.2022

1. Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 07.09.2022 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից ս.թ. սեպտեմբերի 30-ին՝ ժամը 00.00-24.00-ն Ազատության հրապարակում հավաքի և հավաքի ընթացքում՝ ժ.18.00-21.00 Ազատության հրապարակ–Սայաթ Նովայի պողոտա-Աբովյան փողոց- Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով երթի անցկացումը:

2. ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից ս.թ. սեպտեմբերի 30-ին Ազատության հրապարակում նախատեսվող հավաքի ընթացքում վրանների տեղադրումը մերժվել է:

 

Երևանի քաղաքապետարան