Պահոց

Իրազեկումն ընդունվել է ի գիտություն

22.01.2018

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 22.01.2018 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդ Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի իրազեկումը՝ ս.թ. փետրվարի 11-ին ժամը 13.30-ից Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքից՝ Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ։


Երևանի քաղաքապետարան