ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Իրազեկումն ընդունվել է ի գիտություն

07.03.2018

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 07.03.2018 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել «Երկիր Ծիրանի» կուսակցության ժողովի անդամ Արամ Ենոքյանի իրազեկումը՝ ս.թ. մարտի 29-ին ժամը 17.00-22.00 Ազատության հրապարակում հավաք և հավաքի ընթացքում՝ ժ.19.00-22.00 Ազատության հրապարակ - Թումանյան փողոց - Նալբանդյան փողոց - Մոսկովյան փողոց - Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց - Վազգեն Սարգսյան փողոց - Հանրապետության հրապարակ - Աբովյան փողոց - Հյուսիսային պողոտա - Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ։

 

Երևանի քաղաքապետարան