Պահոց

Իրազեկումն ընդունվել է ի գիտություն

11.04.2019

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 11.04.2019 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանի իրազեկումը՝ ս.թ. մայիսի 1-ին՝ ժ.13.00-15.00-ն,  Թումանյան փողոցի և Հյուսիսային պողոտայի խաչմերուկից՝ Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Վ. Սարգսյան փողոց-Ստ. Շահումյանի անվան հրապարակ-Վ. Սարգսյան փողոց-ՀԱՄԿ-ի շենքին հարող տարածք (Վ. Սարգսյան 26/3) երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ:

 

Երևանի քաղաքապետարան