Իրազեկումն ընդունվել է ի գիտություն
26.08.2019
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 26.08.2019 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Արմեն Լուսինյանի իրազեկումը՝ ս.թ. սեպտեմբերի 22-ին ժամը 17.00-23.00 Ազատության հրապարակում հավաք և հավաքի ընթացքում՝ ժ.20.00-23.00 Ազատության հրապարակ - Մաշտոցի պողոտա - Կորյունի փողոց – Նալբանդյան փողոց - Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա - Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ:
Երևանի քաղաքապետարան