Պահոց

Իրազեկումն ի գիտություն ընդունելու մասին

29.03.2019

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 29.03.2019 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի նախագահ Հրաչ Թադևոսյանի իրազեկումը՝ ս.թ. ապրիլի 23-ին՝ ժ.19.00-ին, Ազատության հրապարակում հավաք և ժ.20.30-24.00 Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Բաղրամյան պողոտա-Օրբելի եղբայրների փողոց-Կիևյան փողոց-Ծիծեռնակաբերդի հուշահամալիր երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ:

 

Երևանի քաղաքապետարան