Պահոց

ՌԴ քաղաքացի Յուրի Ալեքսեևի՝ ս.թ. սեպտեմբերի 12-ին հավաք և երթ անցկացնելու մասին իրազեկման վերաբերյալ

05.09.2022

1. Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 05.09.2022 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՌԴ քաղաքացի Յուրի Ալեքսեևի կողմից ս.թ. սեպտեմբերի 12-ին՝ ժամը 18.00-20.00-ն Ազատության հրապարակում հավաքի անցկացումը:

2. Արգելել ՌԴ քաղաքացի Յուրի Ալեքսեևի կողմից ս.թ. սեպտեմբերի 12-ին Ազատության հրապարակ-Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոց-Վազգեն Սարգսյան փողոց-Բեյրութի փողոց-Ռուսաստանի հրապարակ-Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց-ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն երթուղով երթի անցկացումը:
3. Հավաքի ժամանակ չօգտագործել այնպիսի իրեր և առարկաներ, որոնք կարող են կոպտորեն խախտել հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը, այդ թվում՝ ազգային ատելություն բորբոքող գրառումներով պաստառներ:


Երևանի քաղաքապետարան