Պահոց

Սահմանվել է սահմանափակում հավաքի անցկացման վայրի և երթի ուղու նկատմամբ

12.11.2021

1. Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 12.11.2021 թվականի որոշմամբ սահմանվել է սահմանափակում ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից ս.թ. նոյեմբերի 15-ից մինչև ս.թ. դեկտեմբերի 7-ը ժ.00.00-24.00 (շուրջօրյա) Հանրապետության հրապարակում նախատեսված հավաքների վայրի և հավաքների ընթացքում՝ ժ.18.00-21.00 Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովայի պողոտա-Նալբանդյան փողոց-Հանրապետության հրապարակ երթուղով երթերի ուղու նկատմամբ՝ առաջարկելով հավաքներն անցկացնել Մատենադարանին հարող տարածքում, իսկ երթերը՝ Մատենադարանին հարող տարածք-Կորյունի փողոց - Տերյան փողոց - Մոսկովյան փողոց - Մաշտոցի պողոտա -Մատենադարանին հարող տարածք երթուղով՝ իրազեկման մեջ նշված օրերին և ժամերին:

2. ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից նախատեսվող հավաքների ընթացքում վրանների տեղադրումը մերժվել է:

 


Երևանի քաղաքապետարան