...
  • РУС
  • ENG
...
  • Քաղաքապետարան
  • Տեղեկատու
  • Ծառայություններ
  • Մեր քաղաքը
  • Կապ
  • Քաղաքային իշխանություն
  • Քաղաքային տնտեսություն
  • Զարգացման ծրագրեր
  • Նորություններ
  • «Երևան» հեռուստահաղորդում
  • Իրավական ակտեր
  • Հայտարարություններ
  • Իրազեկումներ
  • Հանրային հավաք
  • Աճուրդներ
  • Գնումներ
  • Մրցույթներ
  • Աշխատանք
  • Մեկ պատուհան
  • Հարկեր / Վճարումներ
  • Համակարգեր / Թույլտվություններ
  • GIS հարթակներ
  • Թույլտվությունների հաշվիչ
  • Ընդհանուր տեղեկություններ
  • Պատմություն
  • Մշակույթ
  • Ժամանցի վայրեր
  • Հետադարձ կապ
  • Զանգերի սպասարկում
  • Քաղաքացիների ընդունելություն
  • Ազդարարման պատասխանատուներ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ
  • Քաղաքապետարան

    • Քաղաքային իշխանություն
    • Քաղաքային տնտեսություն
    • Զարգացման ծրագրեր
    • Նորություններ
    • «Երևան» հեռուստահաղորդում

  • Տեղեկատու

    • Իրավական ակտեր
    • Հայտարարություններ
    • Իրազեկումներ
    • Հանրային հավաք
    • Աճուրդներ
    • Գնումներ
    • Մրցույթներ
    • Աշխատանք

  • Ծառայություններ

    • Մեկ պատուհան
    • Հարկեր / Վճարումներ
    • Համակարգեր / Թույլտվություններ
    • GIS հարթակներ
    • Թույլտվությունների հաշվիչ

  • Մեր քաղաքը

    • Ընդհանուր տեղեկություններ
    • Պատմություն
    • Մշակույթ
    • Ժամանցի վայրեր

  • Կապ

    • Հետադարձ կապ
    • Զանգերի սպասարկում
    • Քաղաքացիների ընդունելություն
    • Ազդարարման պատասխանատուներ
    • Հղումներ
    • Կայքի քարտեզ

  • РУС
  • ENG
ընդլայնված որոնում
Փակել
  1. Գլխավոր
  2. Քաղաքային տնտեսություն
  3. Սպորտ և երիտասարդություն
Երևանի քաղաքապետարանի մարզադպրոցներ

Վարչության գործառույթներ

Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն

Հավելված
Երևանի քաղաքապետի
2022թ. սեպտեմբերի -ի
հ. -Ա որոշման

Հավելված 15.1
Երևանի քաղաքապետի
2015 թ. հունիսի 4-ի
հ. 1704-Ա որոշման


ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՊՈՐՏԻ և
ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչությունը (այսուհետ` Վարչություն) քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքով նախատեսված կառուցվածքային ստորաբաժանում է և ենթարկվում է Երևանի քաղաքապետին:
2. Վարչության աշխատանքների համակարգումը Երևանի քաղաքապետի կողմից կարող է հանձնարարվել քաղաքապետի տեղակալներից մեկին։
3. Վարչությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Երևանի ավագանու որոշումներով և Երևանի քաղաքապետի իրավական ակտերով, Քաղաքապետարանի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով (այսուհետ՝ իրավական ակտեր)։
4. Վարչության պահպանման ծախսերը ֆինանսավորվում են Երևան համայնքի բյուջեից հատկացված միջոցների հաշվին։
5. Վարչությունը կարող է ունենալ Երևանի զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք և ձևաթղթեր։

 

II. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

6. Վարչության նպատակը ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառում Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների իրականացման ապահովումն է։
7. Վարչության խնդիրները և գործառույթները բխում են ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառում իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը և (կամ) իրականացմանը:
8. Վարչությունը՝
1) մշակում է սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառում Երևանի ավագանու, քաղաքապետի կողմից համայնքային երիտասարդական քաղաքականության իրականացմանն ուղղված որոշումների և կարգադրությունների նախագծեր,
2) ապահովում է Երևանի ավագանու, քաղաքապետի որոշումների և կարգադրությունների, սպորտի և երիտասարդական քաղաքականության համար պատասխանատու լիազորված մարմնի հրամանների պահանջների կատարումն ու հսկողությունը,
3) կազմակերպում և վերահսկում է Երևան քաղաքի ենթակայության մարզական կազմակերպությունների աշխատանքը, անհրաժեշտության դեպքում առաջարկություններ է ներկայացնում դրանց ընդլայնման, վերակազմակերպման, լուծարման, նորերի ստեղծման վերաբերյալ,
4) առաջարկություններ է ներկայացնում մարզական կազմակերպություններում պետական պատվերների տեղադրման վերաբերյալ,
5) վերահսկում է քաղաքային ենթակայության մարզական կազմակերպություններում վճարովի ծառայությունների իրականացման գործընթացը և համապատասխանությունը օրենսդրությանը։ Իրականացնում է ուսումնասիրություններ և դրանց արդյունքներով ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ,
6) կազմակերպում է համաքաղաքային հանրային, առողջարարական, մարզական և երիտասարդական միջոցառումներ, ինչպես նաև ՀՀ պետական և ազգային տոների և հիշատակի օրերի հետ կապված` հանրային միջոցառումներ,
7) Երևանի վարչական շրջանների համապատասխան բաժինների հետ ապահովում է Երևան քաղաքում մարզական և երիտասարդական քաղաքականության մշակման, համատեղ ծրագրերի իրագործման ներդաշնակ և օրենսդրական պահանջներին համապատասխանող գործունեություն,
8) առաջարկություններ է ներկայացնում Երևան քաղաքի ենթակայության մարզական օբեկտների կառուցման, հանգստի գոտիների ստեղծման, պահպանման ու շահագործման վերաբերյալ,
9) առաջարկություններ է ներկայացնում քաղաքի ենթակայության մարզական կազմակերպություններում ՀՀ պետական բյուջեից և Երևան համայնքի բյուջեից կատարվող հատկացումների նպատակային օգտագործման վերաբերյալ,
10) ապահովում է հանրային, առողջարարական, մարզական և երիտասարդական համաքաղաքային միջոցառումների տարեկան օրացուցային պլանի մշակումը և անմիջական իրականացումը,
11) ձևավորում է Երևան քաղաքի հավաքական թիմերը, ապահովում նրանց մասնակցությունը հանրապետական, միջազգային մրցումներին և Համահայկական խաղերին, անհրաժեշտությունից ելնելով՝ կազմակերպում է ուսումնամարզական հավաքներ և գործուղումներ,
12) Երևանի քաղաքապետի հաստատմանը ներկայացնելու նպատակով մշակում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում Վարչության աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը,
13) Օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք է տալիս քաղաքացիների և կազմակերպությունների այն առաջարկություններին, դիմումներին ու բողոքներին, որոնց քննարկումը հանձնարարված է Վարչությանը,
14) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:


III. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

9. Վարչության կառուցվածքը և հաստիքները Երևանի քաղաքապետի ներկայացմամբ հաստատում է Երևանի քաղաքի ավագանին:
10. Վարչության պետին և Վարչության աշխատակիցների աշխատանքի նշանակումն ու ազատումը իրականացվում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։
11. Վարչության գործունեությունը ղեկավարում է Վարչության պետը և դրա համար կրում է պատասխանատվություն։
12. Վարչության պետի, Վարչության պետի տեղակալների, Վարչության մասնագետների իրավունքները և պարտականությունները «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով սահմանվում են տվյալ պաշտոնի անձնագրով։
13. Վարչության պետի բացակայության ժամանակ նրա պարտականությունների ստանձման հարցը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։
14. Վարչութան պետը ՝
1) կազմակերպում և ղեկավարում է վարչության ընդհանուր գործունեությունը,
2) ապահովում է Վարչության իրավասությանը վերաբերող իրավական ակտերի, Երևանի քաղաքապետի և (կամ) Վարչության աշխատանքները համակարգող քաղաքապետարանի պաշտոնատար անձի հանձնարարությունների և ցուցումների կատարումը,
3) Վարչության աշխատողների միջև կատարում է պարտականությունների բաշխում, աշխատողներին տալիս է պարտադիր կատարման աշխատանքային ցուցումներ և հանձնարարություններ, նրանց ներկայացնում է խրախուսման և կարգապահական տույժի,
4) սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում Երևան համայնքի ենթակայությամբ գործող մարզական կազմակերպությունների ղեկավար կադրերի վերաբերյալ,
5) ստորագրում է Վարչության կողմից տրվող փաստաթղթերը, ըստ անհրաժեշտության՝ նշագրում է Երևանի ավագանու, քաղաքապետի որոշումների և կարգադրությունների նախագծերը,
6) իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։


IV. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ


15. Վարչության գործունեությունը դադարեցվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն

Սպորտի եվ  երիտասարդության հարցերի վարչության 2026թ. gործունեությունը

 

Սպորտի եվ  երիտասարդության հարցերի վարչության կողմից 2026 թվականի ընթացքում անցկացվել են մի շարք միջազգային մրցաշարեր, քաղաքային առաջնություններ և համաքաղաքային զանգվածային միջոցառումներ։
Ուսումնամարզական գործընթացի արդյունավետ կազմակերպման համար համայնքի ենթակայության մարզադպրոցները համալրվել են միջազգային չափորոշիչներին համապատասխան մարզագույքով։  
Փետրվարին անցկացվել է «Երևանի քաղաքապետի գավաթ 2026» մեծահասակների բասկետբոլի միջազգային մրցաշարը։   1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած թիմերը պարգևատրվել են, համապատասխանաբար, 3 միլիոն, 2 միլիոն և 1 միլիոն ՀՀ դրամով։
 Երևանի քաղաքապետարանը՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ համատեղ անցկացրել է Լյովա Վարդանյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը, որին մասնակցել են 12 երկրներից ժամանած ազատ ոճի ըմբիշներ, իսկ ընդհանուր հաշվարկով մրցաշարին մասնակցել է շուրջ 270 ըմբիշ։
Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում կայացել է «Երևանի քաղաքապետի գավաթ» գեղասահքի միջազգային մրցաշարը, որին մասնակցել է շուրջ 150 գեղասահորդ` 7 երկրներից։   
«Գազպրոմ Արմենիա» ուսումնամարզական համալիրի մարզադահլիճում անցկացվել է «Երևանի քաղաքապետի գավաթ» վոլեյբոլի մրցաշարը, որին մասնակցել է 5 երկրի շուրջ 75 մարզիկ: 
 «Արմ Մարաթոն» մարզակրթական հիմնադրամի հետ համատեղ  անցկացվել  է  «Yerevan Spring Run 2026» վազքի մարաթոնը՝ 1, 5, 10, 4*2,5 կմ մրցատարածություններով, որին մասնակցել է շուրջ 800 վազորդ։
Երևանի հեծանվահրապարակում կայացել է հեծանվասպորտի «Երևանի բաց առաջնություն» միջազգային մրցաշարը, որին մասնակցել է շուրջ 60 մարզիկներ՝ 8 մրցաձևերում։
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի հետ համատեղ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվել է մարմնամարզության «YEREVAN OPEN» միջազգային մրցաշարը, որին մասնակցել է 5 երկրի շուրջ 40 մարմնամարզիկ: 
Երևանի «Դինամո» մարզադաշտում անցկացվել է «Երևանի քաղաքապետի գավաթ» ձյուդոյի միջազգային մրցաշարը, որին մասնակցել է շուրջ 240 մարզիկ:
Անցկացվել է Երևանի ջրագնդակի միջազգային բաց առաջնությունը՝ նվիրված Հենրիկ Հակոբյանի հիշատակին։
ԱՄՆ պետքարտուղարության կրթական ու մշակութային գործերի բյուրոյի «Մարզական բանագնացներ» ծրագրով, ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանության նախաձեռնությամբ Հայաստան էին այցելել Պարալիմպիական խաղերի և աշխարհի առաջնության չեմպիոններ, ԱՄՆ մարզական բանագնացներ, անվասայլակով բասկետբոլիստներ՝ Ռոզ Հոլերմանն ու Սթիվ Սերիոն: Վերջիններիս մասնակցությամբ Ազատության հրապարակում կազմակերպվել է անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղ և վարպետության դաս՝ Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիայի, «Այբ» դպրոցի, Շիրակի պետական համալսարանի և Շենգավիթի մանկապատանեկան մարզադպրոցի սաների համար։
Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ համատեղ անցկացվել է աշխարհի, Եվրոպայի բազմակի չեմպիոն Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը, որին մասնակցել է 16 երկրից ժամանած 300-ից ավելի ըմբիշ: Այս մրցաշարն արժանացել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի բարձր գնահատականին և ընդգրկված է ֆեդերացիայի օրացուցային պլանում։
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հետ համատեղ անցկացվել է «Երևանի քաղաքապետի գավաթ» բռնցքամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցել են Հայաստանի, Մոլդովայի, Լեհաստանի, Իրանի, Իսրայելի, Կամբոջայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Կիպրոսի բռնցքամարտիկները։ Այս մրցաշարն ընդգրկված է Եվրոպայի բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի օրացուցային պլանում։ Այս տարվա մրցաշարից հետո այն ընդգրկվեց նաև համաշխարհային բռնցքամարտի ասոցիացիայի օրացուցային պլանում։
    Երևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային փառատոնը հետևյալ մարզաձևերից՝ սեղանի թենիս, անվասայլակով բասկետբոլ, հոկեյ, պարաաթլետիկա, պարածանրամարտ։
    Երևանի քաղաքապետարանի և «Ծիրան» ակադեմիայի համատեղ նախաձեռնությամբ առաջին անգամ անցկացվել է «Երևանի քաղաքապետի գավաթ» անօդաչու թռչող սարքերի մրցաշարը, որի նպատակն էր խթանել տեխնոլոգիական գիտելիքների զարգացումը, նորարարական մտածողությունն ու երիտասարդների հետաքրքրությունը աթսների և ժամանակակից տեխնոլոգիաների նկատմամբ։ Հաղթող մասնակիցները կմասնակցեն նաև աշխարհի առաջնությանը:

Քաղաքապետարան

Քաղաքային իշխանություն

Քաղաքային տնտեսություն

Զարգացման ծրագրեր

Նորություններ

«Երևան» հեռուստահաղորդում

Քաղաքային իշխանություն

Քաղաքային տնտեսություն

Զարգացման ծրագրեր

Նորություններ

«Երևան» հեռուստահաղորդում

Տեղեկատու

Իրավական ակտեր

Հայտարարություններ

Իրազեկումներ

Հանրային հավաք

Աճուրդներ

Գնումներ

Մրցույթներ

Աշխատանք

Իրավական ակտեր

Հայտարարություններ

Իրազեկումներ

Աճուրդներ

Գնումներ

Մրցույթներ

Աշխատանք

Ծառայություններ

Մեկ պատուհան

Հարկեր / Վճարումներ

Համակարգեր / Թույլտվություններ

GIS հարթակներ

Թույլտվությունների հաշվիչ

Մեկ պատուհան

Հարկեր / Վճարումներ

Համակարգեր / Թույլտվություններ

GIS հարթակներ

Թույլտվությունների հաշվիչ

Մեր քաղաքը

Ընդհանուր տեղեկություններ

Պատմություն

Մշակույթ

Ժամանցի վայրեր

Ընդհանուր տեղեկություններ

Պատմություն

Մշակույթ

Ժամանցի վայրեր

Կապ

Հետադարձ կապ

Զանգերի սպասարկում

Քաղաքացիների ընդունելություն

Ազդարարման պատասխանատուներ

Հղումներ

Կայքի քարտեզ

Հետադարձ կապ

Զանգերի սպասարկում

Քաղաքացիների ընդունելություն

Ազդարարման պատասխանատուներ

Հղումներ

Կայքի քարտեզ

...

1-05 ժամը 09:00-ից-18:00

© 2005-2026 www.yerevan.am

Օգտվելու պայմաններ Գաղտնիություն

«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ

...

ՀՀ ք․ Երևան 0015 Արգիշտիի փ․ 1 առաջին մասնաշենք

ՀՀ ք․ Երևան 0010 Բուզանդի փ․ 1/3 երկրորդ մասնաշենք