ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Քաղաքապետարան

Երևանի քաղաքապետ

Տարոն Մարգարյան

Ծնվել է 1978 թվականի ապրիլի 17-ին Երևանում:
1995թ.
էքստեռն կարգով ավարտել է Ավանի թիվ 177 դպրոցը և նույն թվականին ընդունվել Հայկական գյուղատնտեսական ակադեմիա:
2001թ.
ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի մագիստրատուրան և ստացել ճարտարագիտության մագիստրոսի աստիճան` գյուղատնտեսության մեքենայացում մասնագիտությամբ:
2001-2003թթ.
աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանումում որպես առաջատար մասնագետ, այնուհետև` բաժնի պետ:

ավելին

Քաղաքապետի առաջին տեղակալ

Կամո Արեյան

2003 - 2009թթ. եղել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ:
2009թ. հուլիսի 6-ին Երևան քաղաքի ավագանու որոշմամբ նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ:
2013թ. մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ։
2013թ. հունիսի 15-ին Երևանի ավագանու նիստում նշանակվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ:

+(374 11) 514-150
ավելին

Քաղաքապետի տեղակալ

Դավիթ Օհանյան

2011թ. ՀՀ-ում տեղական ինքնակառավարման համակարգը ներդնելու 15-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի «Պատվո մեդալով»:
2013թ. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է «Վազգեն Սարգսյան» մեդալով:
1998թ.-ից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է, Մալաթիա- Սեբաստիա տարածքային կազմակերպության նախագահը:
2013 թ. նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ:

+(374 11) 514 169
ավելին

Քաղաքապետի տեղակալ

Արամ Սուքիասյան

ՀՀ մշակույթի նախարարության ոսկե և ՀՀ վարչապետի մեդալակիր է
Միջազգային հեռուստաարտադրանքի փառատոնի «Ոսկե Պրահա» մրցանակակիր է:
2012թ.-ին արժանացել է հոլիվուդյան «ԱՐՓԱ» կինոմրցանակաբաշխություն լավագույն կինոսցենար մրցանակի:
1998-2000թթ. ծառայել է  ԼՂՀ զինված ուժերում:
2013թ. հունիսի 15-ին Երևանի ավագանու որոշմամբ նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ: 

+(374 11) 514 205
ավելին

Քաղաքապետի տեղակալ

Վահե Նիկոյան

2004թ. նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ, 2009թ.` ֆինանսական վարչության պետ:
2012թ. հունվարի 20-ին նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ:
2013թ. հունիսի 15-ին Երևանի ավագանու որոշմամբ վերանշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ:

+(374 11) 514-159
ավելին

Աշխատակազմի քարտուղար

Սերգեյ Մակարյան

2005-2011թթ. զբաղեցրել է Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը:
2011թ. փետրվարի 15-ից մինչև դեկտեմբերի 20-ը զբաղեցրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատանքների կազմակերպման վարչության պետի պաշտոնը,
2011թ. դեկտեմբերի 20-ից նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում:

+(374 11) 514-167
ավելին

Աշխատակազմի քարտուղարի տեղակալ

Արթուր Կարապետյան

2002թ. նոյեմբերի 13-ին նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնին:
ՀՀ նախագահի 24.12.2005թ. ՆՀ-237-Ա հրամանով շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
2009թ. հուլիսի 29-ին վերահրամանագրվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալի պաշտոնին:

+(374 11) 514 165
ավելին

Աշխատակազմի քարտուղարի տեղակալ

Սամվել Մերթարջյան

2012թ. նշանակվել է Երևանի քաղաքապետի օգնական:
2013թ.-ից Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի փոխնախագահն է:
2016թ.-ից Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալն է:

+(374 11) 514 001 (448)
ավելին

Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ

Տիգրան Բարսեղյան

2003թ.-ից Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանին կից Հայաստանի Հանրապետության Բարձրագույն որակավորման հանձնաժողովի 029 «Ճարտարապետություն» մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարն է:
2005թ.-ից ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի գիտական խորհրդի անդամ է
2013թ. օգոստոսի 8-ից նշանակվել է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ:

+(374 11) 514-158
ավելին

Քաղաքապետի գլխավոր խորհրդական

Վանո Վարդանյան

1998-2000թթ. եղել է ՀՀ ավիացիայի գլխավոր վարչության կադրերի տրամադրության ներքո:
2000թ. նշանակվել է Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական:
2002 - 2009թթ. եղել է Երևանի քաղաքապետի տեղակալ:
2009թ. հուլիսի 6-ին Երևան քաղաքի ավագանու որոշմամբ նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ:
2013թ. հունիսին Երևանի քաղաքապետի որոշմամբ նշանակվել է Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական:

+(374 11) 514-162
ավելին

Քաղաքապետի խորհրդական

Հրաչյա Մուրադյան

2006-2009թթ. եղել է Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդականը:
2009թ. հունիսից մինչև 2011թ. դեկտեմբերի 5-ը եղել Երևանի քաղաքապետի խորհրդականը:
2011թ. դեկտեմբերի 5-ից Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդականն է:
2013թ. հունիսին Երևանի քաղաքապետի որոշմամբ նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական:

Քաղաքացիների ընդունելություն՝ չորեքշաբթի ժամը 14:00-15:00
+(374 11) 514-164
ավելին

Քաղաքապետի խորհրդական

Գրիգոր Սարիբեկյան

1998-2000թթ. եղել է Երևանի քաղաքապետարանի ճարտարապետաշինարարական և հողօգտագործման վերահսկողության վարչության պետը:
2004թ. հուլիսից մինչև 2005թ. հոկտեմբերը եղել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավարի խորհրդական:
2007թ. հունվար - մարտ ամիսներին աշխատել է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում որպես բաժնի պետ:
2009թ. հուլիսի 16-ին նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական:

+(374 11) 514-244
ավելին

Քաղաքապետի խորհրդական

Լևոն Ղալումյան
+(374 11) 514-168

Քաղաքապետի խորհրդական

Ալբերտ Գևորգյան

2001-2003թթ. զբաղեցրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը:
2009-2011թթ. եղել է «Նոր-Ալմառ» ՍՊԸ-ի տնօրենը:
2011թ. փետրվարի 22-ին նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական:

+(374 11) 514-149
ավելին

Քաղաքապետի խորհրդական

Արայիկ Քոթանջյան

2006-2012թթ. եղել է ՀՀԿ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքային կազմակերպության նախագահը։
2011թ. նոյեմբերին պարգևատրվել է ՀՀ ԱԺ Պատվո մեդալով։
2011թ. դեկտեմբերին, վարչական շրջանների աշխատակազմերի գործունեության գնահատման արդյունքներով լավագույն ցուցանիշներ ապահովելու համար, պարգևատրվել է Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով։

+(374 11) 514-123
ավելին

Քաղաքապետի խորհրդական

Գագիկ Բաղդասարյան

2001 թվականից՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպատեսչական բաժնի պետ։ 
2009 թվականից՝ Երևանի ավագանու գործունեությունն ապահովող աշխատանքների կազմակերպման բաժնի պետ։
2011 թվականից՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ:
2013 թվականի սեպտեմբերի 2-ին նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական։

+(374 11) 514-131
ավելին

Քաղաքապետի խորհրդական - գլխավոր դիզայներ

Գառնիկ Ամատունյան

2009թ. մարտ ամսին հիմնադրել է «Դիզայն ԴեԼյուքս Գրուպը», հանդիսանում է այս ընկերության համահիմնադիրը, նաև հիմնադրել է «Դիզայն ԴեԼյուքս» ամսագիրը:
1997թ.-ից սկսած անդամակցում է Միջազգային դիզայներների միությանը:
2011թ.-ին հաղթող է ճանաչվել Տարվա մարդ 2011 մրցույթի «Տարվա դիզայներ» անվանակարգում:
2011թ. օգոստոսից նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական և Երևանի գլխավոր դիզայներ:

+(374 11) 514-251
ավելին

Քաղաքապետի օգնական

Արմեն Բունիաթյան

2005-2009թթ. եղել է Ավան համայնքի ղեկավարի օգնականը, այնուհետև՝ Ավանի թաղապետարանի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետ:
2009-2011թթ. եղել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի օգնական:
2011թ. նոյեմբերի 21-ին նշանակվել է Երևանի քաղաքապետի օգնական:
1996 թվականից Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է:

+(374 11) 514-151
ավելին

Քաղաքապետի օգնական

Մարիա Բարաղամյան

2009-2011թթ. աշխատել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի, սպորտի, երիտասարդության, զբոսաշրջության հարցերի վարչությունում որպես գլխավոր մասնագետ:
2011-2012թթ. աշխատել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության Տուրիզմի զարգացման ծրագրերի բաժնի պետ։
2012-2016թթ. աշխատել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության Տուրիզմի բաժնի պետ:
2016թ. փետրվարի 12-ին նշանակվել է Երևանի քաղաքապետի օգնական:

+(374 11) 514-111
ավելին

Քաղաքապետի օգնական

Արթուր Աղաջանյան

2013թ. հոկտեմբերի 25-ին նշանակվել է Երևանի քաղաքապետի օգնական:
2015թ. պարգևատրվել է «ԵԿՄ 20» հոբելյանական հուշամեդալով։
2015թ. պարգևատրվել է Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի կողմից պատվոգրով (Ա. Մարգարյանին նվիրված Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի 8-րդ հուշամրցաշարի
Շրջանակում):
2000 թվականից Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է:

+(374 11)514-001 (453)
ավելին

Անշարժ գույքի կառավարման վարչություն

Արսեն Ամյան

2004-2006թթ. աշխատել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչությունում որպես իրավախորհրդատու:
2006թ. մարտի 14-ին նշանակվել է իրավաբանական վարչության պետի տեղակալ:
2007թ. դեկտեմբերի 5-ին նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ:

Քաղաքացիների ընդունելություն՝ երկուշաբթի ժամը 14:00-16:00
+(374 11) 514-269
ավելին

Առողջապահության վարչություն

Կամսար Բաբինյան

2005-2011թթ.` Արմավիրի պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Արմավիրի մարզային կենտրոնի պետ, գլխավոր պետական սանիտարական բժիշկ:
2011-2012թթ. Երևանի պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային  համալիրի գլխավոր բժիշկ:
2012թ.-ից Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետն է: 

Քաղաքացիների ընդունելություն՝ երեքշաբթի ժամը 14:00-16:00
+(374 11) 514-258
ավելին

Առևտրի և սպասարկումների վարչություն

Արման Եդոյան

2009-2011թթ. աշխատել է Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում որպես առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի պետ:
2011թ. մարտի 1-ին նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության պետի տեղակալ:
2011թ. դեկտեմբերի 20-ից Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության պետն է:

Քաղաքացիների ընդունելություն՝ հինգշաբթի ժամը 14:00-15:00
(+374 11) 514-550
ավելին

Արտաքին կապերի վարչություն

Դավիթ Գևորգյան

2000-2002թթ. աշխատել է նույն նախարարությունում որպես արտահանման վարչության պետ։
2002-2003թթ. աշխատանքի է անցել արդյունաբերության նախարարությունում որպես «Տեղեկատվական-մարքեթինգային կենտրոն» ՓԲԸ խորհրդի նախագահ:
2003 թվականից Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետն է:

+(374 11) 514-185
ավելին

Արտաքին ձևավորման և գովազդի վարչություն

Արազ Բաղդասարյան

2006-2010թթ. աշխատել է «Ինդիվիդում մեդիա» գովազդային կազմակերպությունում որպես տնօրեն։
2008-2010թթ. համատեղությամբ աշխատել է «Էմ Յու մեդիա» ՍՊԸ-ում որպես փոխտնօրեն։
2010-2011թթ. աշխատել է «Ուլիս մեդիա» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն

+(374 11) 514-212
ավելին

Բնապահպանության վարչություն

Ավետ Մարտիրոսյան

1990-93թթ. եղել է Եղեգնաձորի գլխավորող պանրագործարանի տնօրենը:
1993-96թթ. աշխատել է Եղեգնաձորի անտառտնտեսությունում որպես տնօրեն:
1996-99թթ. եղել է Եղեգնաձորի քաղաքապետը:
2003-06թթ. աշխատել է Երևանի անտառտնտեսությունում որպես տնօրեն:
2006թ. նոյեմբերի 17-ից Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետն է:

+(374 11) 514-264
ավելին

Գնումների վարչություն

Գրիգոր Չթրյան

2012-2015թթ. աշխատել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի պետ:
2015թ.  նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետ:

+(374 11) 514-239
ավելին

Եկամուտների հաշվառման և գանձման վարչություն

Արմեն Հարությունյան

2009-2011թ. աշխատել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունում՝ որպես վարչության պետ:
2011-02.04.2012թ. աշխատել է Երևանի քաղաքապետարանում՝ որպես Երևանի քաղաքապետի օգնական:
02.04.2012-01.2016 աշխատել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ:
01.2016-ից աշխատում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ:

+(374 11) 514-242
ավելին

Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչություն

Տիգրան Սարգսյան

2010–2012թթ. աշխատել է ՀՀ սփյուռքի նախարարությունում՝ որպես աշխատակազմի տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության տեղեկատվական-վերլուծական բաժնի առաջատար մասնագետ։
2012–2016թթ. աշխատել է Երևանի քաղաքապետարանում՝ որպես աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի տեղակալ։
2016թ. հունվարի 14–ին նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ։

+(374 11) 514-155
ավելին

Իրավաբանական վարչություն

Զավեն Առաքելյան

2002թ. սեպտեմբերի 3-ից մինչև 2002թ. դեկտեմբերի 9-ը աշխատել է «Միջազգային բիզնես կենտրոն» ՓԲԸ-ում որպես իրավաբան:
2003 թվականի հունվարի 29-ից մինչև 2009թ. հուլիս ամիսը  աշխատել է Երևանի Կենտրոն թաղապետարանում որպես իրավաբանական բաժնի պետ:
2009թ. հուլիսին նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ:

+(374 11) 514-253
ավելին

Կազմակերպական վարչություն

Արմինե Վարդանյան

1994թ. աշխատանքի է անցել Երքաղխորհրդի գործկոմում:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում աշխատել է որպես առաջին կարգի մասնագետ, կրթության վարչության տեսչական բաժնի պետ, նույն վարչությունում՝ վարչության պետի տեղակալ, հանրակրթության բաժնի պետ:
2014թ. փետրվարի 21-ից Երևանի քաղաքապետարանի կազմակերպական վարչության պետն է:

+(374 11) 514-255
ավելին

Կոմունալ տնտեսության վարչություն

Հրայր Անտոնյան

2011թ. նոյեմբերին նշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար։
2011թ. ընդունվել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ասպիրանտուրա։
2010 թվականից Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի անդամ է, 2012թ.-ից ՀՀԿ Արաբկիր ՏԿ խորհրդի նախագահն է
2016թ. մարտի 10-ին նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ:

Քաղաքացիների ընդունելութուն՝ երկուշաբթի ժամը 16:00-18:00
+(374 11) 514-243
ավելին

Հանրակրթության վարչություն

Գայանե Սողոմոնյան

2000թ. ընտրվել է Երևանի թիվ 62 միջնակարգ դպրոցի տնօրեն, որտեղ աշխատել է մինչև 2009թ. հոկտեմբերի 5-ը:
2009թ. հոկտեմբերի 5-ին նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ:
2000 թվականից համատեղության կարգով աշխատում է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մամուլի տեսության և պատմության ամբիոնում որպես դասախոս:

Քաղաքացիների ընդունելութուն՝ ուրբաթ ժամը 14:00-16:00
+(374 11) 514-247
ավելին

Ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն

Անդրանիկ Քասարյան

2009թ. մարտի 12-ից մինչև 2010թ. ապրիլի 26-ը զբաղեցրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալի պաշտոնը:
2010թ. ապրիլի 26-ից մինչ օրս Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետն է:

Քաղաքացիների ընդունելություն՝ չորեքշաբթի ժամը 14:00-15:00
+(374 11) 514-276
ավելին

Մշակույթի և տուրիզմի վարչություն

Ռուբեն Հովհաննիսյան

2014-2016 թթ. եղել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության գլխավոր մասնագետ-ռեժիսոր:
2016թ. փետրվարի 26-ին նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ:

 

+(374 11) 514-231
ավելին

Շինարարության և բարեկարգման վարչություն

Սամվել Մհերյան

1997թ. սեպտեմբերից մինչև 2008թ. մարտ ամիս աշխատել է «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ում՝ որպես «Երևանգազ» ՓԲԸ-ի փոխտնօրեն, տնօրեն, գազիֆիկացման ԾԻԳ-ի տնօրեն։
2008թ.-ից աշխատել է «Էյ-Ի-ՋԻ» սերվիս ՍՊԸ-ի տնօրեն, այնուհետև «Էներգոնորոգում» ՓԲԸ-ի տնօրեն։
2011թ. փետրվարից աշխատում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությունում՝ որպես վարչության պետ։

+(374 11) 514-256
ավելին

Սոցիալական ապահովության վարչություն

Ռուզաննա Զաքարյան

2003թ. սեպտեմբերին, վարչությունների միավորման հետևանքով, կրկին նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ:
2009թ. օգոստոսի 3-ին նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ:

Քաղաքացիների ընդունելութուն՝ երեքշաբթի ժամը 16:00-18:00
+(374 11) 514-210
ավելին

Վերահսկողության վարչություն

Արմեն Սիմոնյան

2007-2008թթ. աշխատել է «Պերսեֆոնա» ՍՊԸ-ի տնօրեն (համատեղություն):
2008-2009թթ. աշխատել է «Արդավի» ՍՊԸ-ի տնօրեն:
2009թ. ապրիլի 1-ից մինչև 2009թ. օգոստոսի 3-ը աշխատել է որպես Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետի տեղակալ:
2009թ. օգոստոսի 3-ին նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ:

(+374 11) 514-512
ավելին

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Արթուր Գևորգյան
2011թ. հունվարից նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ:
2016թ. դեկտեմբերին պարգևատրվել է ՀՀ ԱԺ նախագահի Հուշամեդալով:
2017թ. հունվարին պարգևատրվել է ԼՂՀ Նախագահի «Երախտագիտություն» մեդալով:
+(374 11) 514-240
ավելին

Տրանսպորտի վարչություն

Հենրիկ Նավասարդյան

2009թ. Մարտ-հունիս ամիսներին աշխատել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ։
2009թ. հունիսից մինչև 2011թ. փետրվարը աշխատել է Երևանի քաղաքապետի օգնական։
2011թ. փետրվարից Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետն է։

Քաղաքացիների ընդունելություն՝ հինգշաբթի ժամը 15:00-16:00
+(374 11) 514-232
ավելին

Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչություն

Հայկ Ասատրյան

2007-2008թթ. աշխատել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունում որպես վարչության պետի տեղակալ:
2008 թվականից նշանակվել և ներկայումս էլ զբաղեցնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի պաշտոնը:


Քաղաքացիների ընդունելություն՝ չորեքշաբթի ժամը 17:00-18:00
(+374 11) 514-561
ավելին

Ֆինանսական վարչություն

Վիլեն Արևշատյան

2009-2011թթ. աշխատել է   Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի վարչության պետի պաշտոնում:  
2010թ. շնորհվել է համայնքային ծառայության երկրորդ  դասի խորհրդականի դասային աստիճան:
2012թ. նշանակվել է և ներկայումս էլ զբաղեցնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ-գլխավոր ֆինանսիստի պաշտոնը:

+(374 11) 514-180
ավելին

Քարտուղարություն

Արթուր Մկրտչյան

1997-2000թթ. սովորել և ավարտել է Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, էկոնոմիկայի և իրավունքի ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետը` ստանալով իրավագետի որակավորում։
2001թ. փետրվարից աշխատել է Երևանի քաղաքապետարանում որպես կազմակերպատեսչական բաժնի 1-ին կարգի մասնագետ, բաժնի պետի տեղակալ:
2005թ. հունվարից մինչ այժմ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետն է։   

+(374 11) 514-235
ավելին

Առաջին և զորակոչային հարցերի կազմակերպման բաժին

Էվելինա Մարտիրոսյան

1977-1979թթ. աշխատել է սննդի արդյունաբերության Երևանի տեխնիկումում որպես մասնագիտական առարկաների դասատու:
1980 թվականից մինչև այժմ աշխատում է Երևանի քաղաքապետարանում (նախկինում՝ Երևանի քաղխորհրդի գործկոմ):
2010 թվականից Երևանի քաղաքապետարանի առաջին և զորակոչային հարցերի կազմակերպման բաժնի պետն է:

+(374 11) 514-145
ավելին

Անձնակազմի կառավարման բաժին

Լուսինե Սարգսյան

2007-2011թթ. աշխատել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնում՝ որպես առաջատար մասնագետ,
2011-2012թթ. աշխատել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ,
2012թ.-ից մինչ օրս զբաղեցնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի պետի պաշտոնը:

+(374 11) 514-135
ավելին

Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանություն

Իդա Խաչատրյան

2002-2005թթ. աշխատել է Մշակույթի համալսարանում որպես ավագ դասախոս։
2006թ. հունիսի 21-ին նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների  իրավունքների պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ։
2012թ.հունիսի 26-ին նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ

+(374 11) 514-189
ավելին

Սպորտի և երիտասարդության հարցերի բաժին

Յուրի Մամիկոնյան

2004թ. Ստացել է ՀՀ քաղաքացիական ծառայության երկրորդ դասի խորհդականի դասային աստիճան:
1999- 2001թթ.՝ «Սպորտը բոլորի համար»  հասարակական  կազմակերպության, հիմնադիր և գլխավոր  քարտուղար:  
1975-1976թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:    
2011թ. առ այսօր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետն է:

(+37411) 51-41-96
ավելին

Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժին

Արբակ Վարդանյան
+(374 11) 514-157

Ներքին աուդիտի բաժին

Արմեն Գևորգյան

2003-2008թթ. աշխատել է Երևանի քաղաքապետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունում որպես գլխավոր մասնագետ-գլխավոր աուդիտոր:
2008-2012թթ. աշխատել է Երևանի քաղաքապետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ներքին աուդիտի և ֆինանսական վերահսկողության բաժնում որպես բաժնի պետ:
2012թ. փետրվարի 1-ից նշանակվել է  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ:

+(374 11) 514-143
ավելին

Հասարակական կարգի պահպանության ծառայություն

Անդրանիկ Մարտիրոսյան

2009թ. նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունում որպես բաժնի պետ, իսկ 2011 թվականից զբաղեցնում է ծառայության պետի պաշտոնը:
2005 թվականից Հայաստանի հանրապետական կուսակցության և ՀՀԿ Ավանի տարածքային խորհրդի անդամ է:
1999 թվականից Հայաստանի ավագանիների ասոցիացիայի խորհրդի անդամ է: 

(+374 11) 514-581
ավելին