Ստրասբուրգ ակումբ
Քաղաքների ցանց, որի հիմքում քաղաքացու դերակատարությունն է տեղական կամ համայնքային հանրային քաղաքականության մեջ: Ստրասբուրգի ակումբի նպատակն է տեղական հանրային քաղաքականության մեջ մեծապես կարևորել եվրոպական արժեքները, որոնք են ժողովրդավարությունը, մշակութային երկխոսությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը (ներառյալ փոքրամասնությունները)։ Այդ իսկ նպատակով Ստրասբուգի ակումբը սերտորեն համագործակցում է Եվրոպայի խորհրդի և Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի հետ:
Ստարսբուրգ ակումբն ունի 60 անդամ, որին անդամակցում է նաև Երևանը:
2016 և 2017 թթ. Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը մասնակցել է Ստրասբուրգ ակումբի ամենամյա հանդիպմանը:
Այս տարի Ստրասբուրգի ակումբի ամենամյա հանդիպումը նվիրված էր Եվրոպայում երիտասարդների շարժունակության խնդրին։