ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

«Թիվ 22 պոլիկլինիկա» ՓԲԸ

Տեսնել քարտեզի վրա

«Թիվ 22 պոլիկլինիկա» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1991թ.:
1988-1991թթ. եղել է թիվ 14 համաբուժարանի մասնաճյուղը։ Սպասարկում է Նոր Նորքի 7, 8, 9-րդ զանգվածների 27.000 բնակիչների։
Բուժհաստատությունում առկա են հետևյալ բաժանմունքները և ծառայությունները՝ թերապևտական, մանկական, ընտանեկան բժշկության բաժանմունքներ, կանանց կոնսուլտացիա, նեղ մասնագիտական վիրաբույժի, ակնաբույժի, սրտաբանի, քիթ-կոկորդ-ականջաբանի, նյարդաբանի, ուռուցքաբանի, մաշկավեներաբանի, ներզատաբանի: 

Բացի այդ, բնակչությանը մատուցվում են ատամնաբույժի ծառայություններ, ախտորոշիչ հետազոտություններից՝ ԷՍԳ (էլեկտրասրտագրություն) և ՈՒՁՀ (ուլտրաձայնային հետազոտություն), լաբորատոր ախտորոշիչ բաժանմունքում կատարվում են կլինիկական, կենսաքիմիական և սերոլոգիական հետազոտություններ։
Համաբուժարանում աշխատում են վերապատրաստված մասնագետներ:

 

Տնօրենի ժ/պ՝ Կարեն Թորոսյան
Հասցե՝ 7-րդ զանգվածի Ավետիսյան փողոց 5/7
Հեռ.՝ (010) 66-62-20

Լուսանկարներ