ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

«Երևան» փողային նվագախումբ

«Երևան» փողային նվագախումբ

Երևանի քաղաքապետարանի "«Երևան» Պետական Փողային Նվագախումբը հիմնադրվել է 1964թ.` ՀՀ Վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվ. Պետ. Կոնսերվատորիայի պրոֆեսոր Հայկազ Մեսիայանի կողմից:
Նվագախումբը հանդես է եկել բազմաժանր ծրագրերով` դառնալով հայկական և արտասահմանյան լավագույն նմուշների տարածող, բարձրորակ փողային արվեստի պրոպագանդող:

Նվագախմբի հետ համագործակցել են բազմաթիվ անվանի երաժիշտներ` Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը, Գոհար Գասպարյանը, Ժան Տեր-Մերկերյանը, Գոհար Գալաչյանը, Բորիս Աֆանասևը, Վալերի Բատաշովը, Գեորգի Օրվիդը …
1977թ.-ին Չեխիայի Կոլին քաղաքում կայացած "Ոսկե Շեփոր" Փառատոն-Մրցույթին արժանացել է Ոսկե Մեդալի:
1985թ.-ին Լյուքսեմբուրգում կայացած Փողային Նվագախմբերի Միջազգային Մրցույթ-Փառատոնին, որին մասնակցում էին փողային նվագախմբեր 52 պետություններից, նվագախումբն արժանացել է Ոսկե Մեդալի և Դիպլոմի` Թագուհու կողմից:
2000 թվականից ,,Երևան,, Պետական Փողային Նվագախմբի Գեղարվեստական Ղեկավար և Գլխավոր Դիրիժորն է ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Հովակիմյանը:

Նվագախումբը իրականացնում է համերգային գորժունեություն՝ հանդես է գալիս բազմաժանր ծրագրերով ազգային, հոգևոր, դասական, ժամանակակից ժանրերում:

 

 

Տնօրեն՝ Ավետիք Պողոսյան
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ, 90:00-18:00
Հասցե՝ Վաղարշյան 24
Հեռ.՝ +(374 10) 276 085

Էլ. փոստ` yerevanbrass@yahoo.com